Երբ շեֆի պատվերով Սահմանադրություն էին գրում, այդ ժամանակ Սահմանադրական կարգը տապալվեց․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

– Գործադիր իշխանությունը հայտարարում է՝ այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են ՀՀ Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորություններ, Հրայր Թովմասյանը զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Մինչդեռ, նրանք կասկածի տակ են դնում հանգամանքը, որ դա իրենց վերաբերվում է։ Հրայր Թովմասյանն անհրաժեշտ է համարել ՍԴ ուղարկել իրենց վերաբերող փաթեթը, հակառակ դեպքում, ըստ նրա, այն առոչինչ է։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք կատարվողի մասին։

– Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակը այս մարդիկ այդպես էլ չընդունեցին։ Ըստ էության, նրանք երկու տարի անընդհատ աշխատել և եղել են ժողովրդական հեղափոխությանը դեմ՝ հանուն իրենց անձնական շահերի, այսօր նույնպես շարունակում են իրեն գործողությունները։ Ազգային ժողովում տեղի ունեցածը, կարծում եմ, շատ նորմալ գործընթաց է, այն պետք է տեղի ունեցած լիներ դեռ 1-1․5 տարի առաջ, և այս ամենը կլիներ ավելի անցավ ու արագ։ Այս տարվա ընթացքում մերժված իշխանությունն ինչ-որ իմաստով կարողացել է իրեն վերագտնել, կարողացել են բեկորները հավաքել, և իրենց թվում է՝ կարող են խանգարել մեր ընթացքը։ Բայց իրականում չեն կարող խոչընդոտել, այլ խնդիր է, թե ով ինչ դերակատարում կունենա արդեն նորագույն պատմության մեջ։ Իրենք ընտրել են իրենց համար բացասական դերակատարում։

– Սահմանադրական դատարանի ճգնաժամ ասվածը, այսպիսով, համարենք ավարտվա՞ծ։ Վահե Գրիգորյանն ասաց՝ ինքը մասնակցելու է ՍԴ նիստերին, արդեն կա վեց դատավոր, իսկ կա նաև այլ մեկնաբանություն, որ նոր է սկսվում Սահմանադրական դատարանի ճգնաժամը, որովհետև այդ մարդկանց հանիրավի են հեռացնում։

– Ես կարծում եմ՝ սա քայլ է, որը լուծում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Կիսում եմ Վահե Գրիգորյանի տեսակետը, բայց սա ընդհանրապես գոյություն ունեցող ճգնաժամի ավարտը չէ, որովհետև մեր առաջին քայլը պետք է լիներ հեղափոխությունից հետո նոր Սահմանադրության ընդունումը։ Գործընթացը պետք է սկսվեր դեռ 2018 թվականի ամռան վերջից, 2019-ի վերջին պետք է ունենայինք նոր Սահմանադրություն, և փոփոխված Սահմանադրությամբ բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեին՝ և՛ դատարանների, և՛ Սահմանադրական դատարանի խնդիրները լուծված կլինեին, այսքան աղմուկ-աղաղակ չէր լինի։ Թեև լուծվում է Սահմանադրական դատարանի խնդիրը, բայց շարունակում են մնալ այլ խնդիրներ։

– Իրավապաշտպան համայնքի Ձեր գործընկերներից երկուսը խիստ գնահատական են տալիս։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, իրավական արժեքները ոտնատակ են տրվել՝ քաղաքական շահից ելնելով։ Իսկ Ավետիք Իշխանյանը ՍԴ-ի առաջ ասաց՝ բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին, և քաղաքական ուժերը չպաշտպանեցին ՍԴ-ին։ Ձեր տեսակետը ո՞րն է։

– Իմ տեսակետն արդեն ասեցի։ Ինչ վերաբերում է իրավապաշտպան համայնքին, ապա այն խայտաբղետ է, չկա այդպիսի պատկերացում, որ այդ համայնքում բոլորը միակարծիք են բոլոր հարցերում։ Եվ այն մարդիկ, որոնք հանդես են գալիս իրավապաշտպանի դերում, որոնք նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, եղել են իրավապաշտպաններ, որոնք որոշ իմաստով քաղաքականացված են։ Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ մեկի տեսակետը, ես ասում եմ միայն իմ տեսակետը, որ ԱԺ-ն այս քայլով լուծեց ՍԴ-ի խնդիրը։

– Եթե փորձենք բնութագրել ՍԴ-ի շուրջ իրավական պրոցեսը, ըստ Ձեզ՝ արդյո՞ք ոտնատակ է տրվել իրավական գիտությունը, արդյո՞ք բիրտ ուժ է կիրառվել։

– Բազմաթիվ որակյալ իրավաբաններ ունենք և՛ այն դաշտում, և՛ այս դաշտում, որոնք վիճում են, ինչը նշանակում է, որ ընդհանուր հայտարար չկա։ Կարևոր է՝ ընդգծենք սա ու անցնենք առաջ, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալվել է այն ժամանակ, երբ պալատական իրավաբանները իրենց շեֆի անձնական օգտագործման համար Սահմանադրություն գրեցին, որպեսզի երկարաձգեն իրենց շեֆի իշխանավարումը՝ հույսով, որ շեֆի ստվերի տակ իրենց տեղը կունենան և կշարունակեն պաշտոնավարել։ Իմ կարծիքով՝ հենց այդ ժամանակ է խախտվել սահմանադրական կարգը։ Երբ կեղծված և սուտ Սահմանադրությունը բերեցին ու կեղծված հանրաքվեով անցկացրին, այ դա ես դիտարկում եմ որպես սահմանադրական կարգի տապալում։ Եվ բոլոր այն քայլերը, որոնք միտված են այդ գործողությունների դեմ, ես կարող եմ համարել, որ սահմանադրական կարգը վերականգնվել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան