Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից. Հրայր Թովմասյանը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ 3 անդամների լիազորությունները կդադարեն. վարչապետ
Քաղաքականություն
25.06.2020 | 20:28«ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։
Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։
Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: