Գյուղաբնակ չաշխատող ծնողները ևս երեխայի խնամքի նպաստ կստանան․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրինագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.06.2020 | 14:38ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, մինչև երեխայի 2 տարին լրանալը, խնամքի նպաստ նշանակել և վճարել՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, իսկ եթե ծնողը վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:
Այս կարգավորումը կտարածվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների պարագայում:
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 82 կողմ ձայներ։