Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում շուրջ 2,7 մլրդ դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում ճանապարհաշինական 35 ծրագրերի իրականացմանը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու:

«Այս պահի դրությամբ Կոտայքի մարզից կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված 104 ծրագրային հայտերից արդեն հաստատվել են շուրջ 60-ը, մյուսները կքննարկվեն առաջիկա օրերին:

Իհարկե, նաև հանրային հաշվետվողականության տեսանկյունից Կոտայքի մարզպետն անհրաժեշտ է համարում ներկայացնելու ծրագրերի այն ահռելի քանակը, որն ուղղվելու է մարզի համայնքներում կենսական, տնտեսական, սոցիալական կարևորության խնդիրների արագ և արդյունավետ լուծմանն ու ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերում կյանքի որակի փոփոխությանը:

Մասնավորապես, ներկայացնելով ճանապարհաշինության ոլորտին ուղղված ծրագրերը՝ ընդգծենք, որ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ուղղվելու է մարզի մի քանի տասնյակ համայնքներում շուրջ 35 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված ճանապարհների, փողոցների և բակերի նորոգմանը, ասֆալտապատմանն ու վերանորոգմանը:

Այսպես,

  • Հրազդան համայնք – Արդեն հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու են մարզկենտրոնի ներհամայնքային ճանապարհներ Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային, Ջրառատ թաղամասերում՝ շուրջ 278.075.846 դրամ արժողությամբ
  • Աբովյան համայնք – Հաստատված 2 ծրագրերի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները՝ 654.627.050 դրամ արժողությամբ
  • Ծաղկաձոր համայնք – Սուբվենցիոն 4 ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու են ներհամայնքային ճանապարհներ, կապիտալ վերանորոգվելու են որոշ փողոցների մայթեր, կառուցվելու են հենապատեր՝ 286.855.960 դրամ արժողությամբ:
  • Եվս 26 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու և բարեկարգվելու են Եղվարդ, Բյուրեղավան, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր, Առինջ, Գողթ (դպրոց տանող ճանապարհ), Բալահովիտ, Արզնի, Կամարիս, Գեղարդ, Թեղենիք, Նոր Արտամետ, Գետամեջ, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Քարաշամբ համայնքների և Բուժական Կապուտան, Կոտայք, Մարմարիկ բնակավայրերի համայնքային ճանապարհները»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում: