Ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում․ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել. «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը

Լուրեր

19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

17:07

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հաղորդագրություն ստացվեց, որ  հայտարարության հեղինակը ոչ թե կուսակցությունն է, այլ  կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:


 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման օրվանից խոսում է քաղաքական դաշտում արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվելու մասին՝ երկրորդ պլան մղելով անձերը։

Մենք միշտ եղել ենք ու կլինենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի և իրավունքի գերակայության առաջամարտիկները։

Վերջին օրերին, այո՛, քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանդրությունը ու չի բացառվում, որ իշխանափոխությունից հետո, այս գործըթացներին կտրվեն իրավական գնահատականներ։ «Լուսավոր Հայաստանը», արձանագրելով այս փաստը, ձեռնարկելու է բոլոր միջոցները հակասահմանադրական գործընթացները սահմանադրական դատարանում վիճարկելու համար՝ զերծ պահելով իրավական գործընթացները քաղաքական ազդեցություններից։

Ցավոք, շատ են քաղաքական ուժերը, որ փորձում են խարխլել իրավական պետության հիմքերը՝ ի նպաստ իրենց քաղաքական, կլանային կամ անձնական շահերի։ «Լուսավոր Հայաստանը» հերթական անգամ հայտնվել է այդպիսի ուժերի հարձակման թիրախում։

Ես վստահ եմ, սա էլ կհաղթահարենք, որովհետև մեր դավանած գաղափարները երկարաժամկետ են ու միտված Հայաստանի հարատևմանը, իսկ իրենց դավանած արժեքները՝ առօրեական ու անցողիկ։

Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում․ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել ու մեր քայլերը ձեռնտու չեն ո՛չ ներկաներին և ո՛չ էլ նախկիններին, այլ միտված են իրավական պետություն ունենալու մեր նպատակին։

Կուսակցության ստեղծման օրվանից մենք ունենք մեր ուղին՝ հիմնված մեր նախանշած արժեքների վրա։ Դա կարող է ոմանց դուր գալ, ոմանց դուր չգալ, բայց քանի դեռ կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր սատարում են ժողովրդավար պետություն ու հզոր պետականություն կառուցելու մեր մոտեցումներին, մենք լինելու ենք քաղաքակնության մեջ ու թքած ենք ունենալու բոլոր տեսակի կազմակերպված գրոհների ու զրպարտությունների վրա։

Երբեք Հայաստանը չենք տարանջատել հնի ու նորի, մարդկանց չենք բաժանել հակադիր խմբերի, որովհետև դա չի բխել ու չի բխում Հայաստանի շահերից։ Միշտ հարգալից ենք եղել քաղաքական ընդդիմախոսների հետ՝ չանցնելով մարդկային փոխհարաբերությունների չգրված օրենքների սահմանները՝ փորձելով նոր որակ հաղորդել քաղաքական դաշտին։ Միշտ գործել ենք թափանցիկ՝ տրամաբանված հիմնավորումներով։

Վերահաստատում եմ, որ ճիշտ ժամանակին Լուսավոր Հայաստանը կլինի այն ուժը, որը կհամախմբի հայ մտքի հսկաներին՝ գեներացնելով այն լուսավոր էներգիան, որի շնորհիվ Հայաստանը կսկսի իր թռիչքաձև վերելքը։

Մի՞գուցե հենց սրանից են վախենում շատերը, բայց դա արդեն իրենց խնդիրն է։ Վաղվա լուսավոր Հայաստանի կառուցման գործում մենք նահանջի տեղ չունենք։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, մեր քաղաքացիներին ու համայն հայությանը»։