Իսկ ի՞նչ անեն Մարալիկ կամ Արթիկ քաղաքներում ապրող ծնողները․ պատգամավորը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, մինչև երեխայի 2 տարին լրանալը, խնամքի նպաստ նշանակել և վճարել՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, իսկ եթե ծնողը վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել: Այս կարգավորումը կտարածվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների պարագայում:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ լավ կլիներ՝ սա տարածվեր նաև մարզերի փոքր քաղաքներում ապրող ծնողների վրա։

«Գյուղական բնակավայրերի ծնողներին, այո՛, շատ լավ է, որ տրվում է այս գումարը։ Իսկ ի՞նչ անի քաղաքում բնակվողը, օրինակ՝ Արթիկ կամ Մարալիկ քաղաքում, որտեղ կենցաղային առումով բավականին լուրջ խնդիրներ կան, 1-2 տարեկան երեխաների համար թեկուզ այդ փոքրիկ գումարը կարող էր մեծ խթան հանդիսանալ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։