Սա միջանկյալ լուծում է․ համապարփակ լուծում կտրվի խորքային սահմանադրական փոփոխություններով․ ԼիլիթՄակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
Բոլորը

1․5 տարվա ընթացքում Սահմանադրական դատարանն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն դա տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Լիլիթ Մակունցը՝ ելույթ ունենալով «Իմ քայլը» խմբակցության անունից։

Նա ասաց՝ մնում են այն համոզման, որ հանրաքվեն մնում է լավագույն տարբերակը՝ ՍԴ շուրջ իրավիճակը լուծելու համար։

«Սակայն հասկանալի է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, սահմանափակումներով և հանրության առողջությունը վնասելով չենք կարող իրականացնել սահմանադրական հանրաքվե։ Հետևաբար, շարունակելով խորհրդակցությունները մեր միջազգային գործընկերների հետ, գալով կոնցեպտուալ առումով ընդհանուր եզրահանգումների և համաձայնության, մենք ներկայացնում ենք այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման ԱԺ-ում։ Իհարկե, այս լուծումը, կարծում եմ, միջանկյալ լուծում է, որի համապարփակ և խորքային անդրադարձը կտրվի արդեն խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ են ներկայացրել, որով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը: Նախագիծը նախատեսում է, որ պետք է դադարեն ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:

Մանրամասները՝ տեսանյութում։