ՍԴ-ի և ԱԺ-ի միջև «հաշտության կամուրջ» սահմանելու մասին մտածե՞լ եք․ Բաբաջանյանը՝ Բադասյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները մտածել են Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև «հաշտության կամուրջ» ստեղծելու մասին։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում նման հարց ուղղեց պատգամավոր Արման Բաբաջանյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

«Մենք հիմա ուղիներ ենք փնտրում, որպեսզի հաշտվենք ՍԴ-ի նաև այն անդամների հետ, ում վերաբերյալ մենք շատ հստակ ունեցել ենք համոզում, որ նրանք տարիներ շարունակ բռնաբարել են երկրում սահմանադրական արդարադատությունը, և այդ մարդիկ պիտի շարունակեն պաշտոնավարել։ ԱԺ-ի և ՍԴ-ի այդ գործող անդամների՝ ինչ-որ կերպ ԱԺ գալու և նրանց մասնակից դարձնելու այս ժողովրդավարական գործընթացին, ինչ-որ մի ընթացակարգ կարո՞ղ ենք մտածել, ներդնել երկրորդ ընթերցման համար, որը կլեգիտիմացնի և հաշտության կամուրջ կսահմանի ԱԺ-ի և ՍԴ-ի միջև»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Բադասյանը նշեց, որ կմտածեն այս հարցերի շուրջ, երբ կոնկրետ առաջարկ կլինի։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ են ներկայացրել, որով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը: Նախագիծը նախատեսում է, որ պետք է դադարեն ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:

Մանրամասները՝ տեսանյութում։