ԵՄ դատարանը ՀԿ-ների օտարերկրյա ֆինանսավորման մասին հունգարական օրենքը խտրական է ճանաչել

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Հունգարիայում ընդունված օրենքը, որն ուժեղացնում է պետության վերահսկողությունը օտարերկրյա ֆինանսավորմամբ ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ, խախտում է Եվրամիության օրենսդրությունը։ Այսօր՝ հունիսի 18-ին Լյուքսեմբուրգում նման որոշում է հրապարակել ԵՄ դատարանը, գրում է DW-ն։

2017 թվականին Վիկտոր Օրբանի կառավարության նախաձեռնությամբ ընդունված օրենքը արտերկրից տարեկան 24 հազար եվրոյից ավելի միջոցներ ստացող հասարակական կազմակերպություններին պարտավորեցնում է գրանցվել որպես «օտարերկրյա ֆինանսավորումից շահ ստացող կազմակերպություն» և կարևորագույն օտարերկրյա հովանավորների ցանկ ներկայացնել։

Լյուքսեմբուրգյան դատարանի տեսանկյունից՝ այս նորմերը խախտում են կապիտալի ազառ տեղաշարժի, մասնավոր ոլորտի և տվյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաև միավորումների ազատության հիմնարար իրավունքը։

Դատարանի որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դիտարկվող օրենքի դրույթները կապիտալի տեղաշարժի «խտրականություն և սահմանափակում» են, որոնք կարող են «անվստահության մթնոլորտ» ստեղծել հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

ՀԿ-ների, ինչպես նաև արտերկրից ֆինանսավորում ստացող բուհերի մասին օրենքների հարցով Բուդապեշտի դեմ 2017 թվականի դեկտեմբերին դատական հայց էր ներկայացրել Եվրահանձնաժողովը։