Երեխայի համընդհանուր նպաստը կարող է նշանակալիորեն նվազեցնել աղքատությունը՝ ըստ ODI-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Երեխայի համընդհանուր նպաստը՝ առանց պայմանների դրամական կամ հարկային փոխանցումները, հասանելի են աշխարհի յուրաքանչյուր 10-րդ երկրում միայն, մինչդեռ այն մանկական աղքատությունը հաղթահարելու գործում կարևորագույն դեր ունի՝ նշվում է ODI-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։

«Երեխայի համընդհանուր նպաստ․ քաղաքականության խնդիրներն ու տարբերակները» զեկույցը փաստում է, որ եթե միջին եկամուտ ունեցող երկրներում երեխայի համընդհանուր նպաստը կազմի ՀՆԱ-ի միայն 1%-ը, ապա այն կարող է նվազեցնել բնակչության աղքատությունը 20%-ով։

Բարձր եկամուտ ունեցող 15 երկրներում երեխայի համընդհանուր նպաստի տրամադրման շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել մանկական աղքատությունը միջինը 5%-ով։ Ապացուցված է նաև, որ երեխայի համընդհանուր նպաստը բարելավում է երեխայի կյանքը, առողջությունը, կրթությունը, սննդային ապահովվածությունը, ինչպես նաև զարգացնում երեխայի՝ մեծահասակ տարիքում հասարակությանն ու տնտեսությանը նպաստելու կարողությունը։

«Երեխաների համար իրականացվող ներդրումները ոչ միայն փոխում են նրանց կյանքը, այլև նպաստում են համայնքի և ի վերջո, ամբողջ հասարակության զարգացմանը»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Այսօր, երբ կորոնավիրուսի ստեղծած տնտեսական ճգնաժամը սպառնում է աղքատության նվազեցման ուղղությամբ ձեռքբերումներին, երեխայի համընդհանուր նպաստը կարող է որոշիչ դեր ունենալ։ Դրա շնորհիվ հնարավոր է պաշտպանել խոցելի ընտանիքներին և թույլ չտալ, որ աղքատությունը խորանա, իսկ զրկանքները շատանան»։

Նպաստների համընդհանրացումը նվազեցնում է անապահովության միավորը հաշվելու համակարգի ռիսկերը։ Սոցիալական պաշտպանության ծրագրերի համընդհանրացումը նաև օգնում է փարատել նպաստ ստանալու հետ ասոցացվող խարանը:

«Երեխայի համընդհանուր նպաստի շնորհիվ հնարավոր է նվազեցնել աղքատությունը՝ միևնույն ժամանակ նպաստելով սոցիալական համախմբմանը։ Նպաստի համընդհանուր համակարգը կիրառող երկրներում այն սոցիալական պաշտպանության ազգային համակարգի հիմնաքարային մաս է կազմում, իսկ ճգնաժամի պայմաններում բարձրացնում է սոցիալական պաշտպանության մակարդակը»,- նշում է Սառա Պանտուլիանոն՝ ODI-ի գործադիր տնօրենը։

Զեկույցի հեղինակները փաստում են, որ դրամական փոխանցումները չեն նվազեցնում վճարովի աշխատանքում ներգրավված աշխատունակ մարդկանց թիվը, այլ օգնում են ծնողներին հավասարակշռել ընտանիքի կարիքներն ու աշխատաշուկայի պահանջները։

Զեկույցում նշվում է, որ ընտանեկան և երեխայի նպաստների ծածկույթի ընդլայնումը հնարավոր է, եթե այն սահմանվում է որպես ազգային առաջնահերթություն և ունի համապատասխան ֆինանսավորում: Բայց երեխայի համընդհանուր նպաստի համակարգին զուգահեռ պետք է գործեն սոցիալական պաշտպանության համապարփակ համակարգ և որակյալ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ առողջապահության և կրթական։

Զեկույցում նաև անդրադարձել են, թե ինչպես է հնարավոր համընդհանուր ծածկույթ ապահովել և թե ինչպես ցածր եկամուտ ունեցող երկրներում իրականացնել փոքր երեխաների համար նախատեսված փոխանցումներն ու համակարգ կառուցել տարբեր տարիքի երեխաների համար։  Օրենսդրական դաշտի համապատասխան փոփոխությունների, ֆինանսական և վարչական կարողությունների հզորացման, քաղաքական և հանրային աջակցություն ձեռքբերելու արդյունքում հնարավոր է հասնել երեխայի համընդհանուր նպաստային համակարգի ներդրմանը։