Մարզային ո՞ր ԲԿ-ներն են արդեն COVID կենտրոններ դարձել և որո՞նք են դեռ վերապրոֆիլավորման փուլում

Լուրեր

06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարին շուտով միանալու է նաև մարզային մի քանի բուժհաստատություն։ Դրանց թվում՝ Դիլիջանի, Սպիտակի, Վեդիի և Մարտունու ԲԿ-ները։ Վարչապետի հայտարարությունից մեկ շաբաթ անց Factor.am-ը փորձել է պարզել՝ ինչ փուլում է բուժհաստատությունների վերապրոֆիլավորման գործընթացը։

Դիլիջանի ԲԿ-ից մեզ փոխանցեցին, որ իրենք հունիսի 12-ից արդեն աշխատում են որպես COVID կենտրոն։ Այժմ 20 մահճակալ ունեն, սպասում են մնացածին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ Դիլիջան ԲԿ-ում 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալ պետք է լինի։ Հավելենք, որ ավելի վաղ՝ Դիլիջանի ԲԿ փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց բուժհաստատությունը վերապրոֆիլավորումից առաջ վերանորոգման կարիք չունի, միայն ԱՆ-ից համապատասխան սարքավորումները պետք է բերվեն։

Սպիտակի ԲԿ-ն, ի տարբերություն Դիլիջանի, վերապրոֆիլավորման գործընթացը դեռ չի ավարտել։ Այս մասին մեզ փոխանցեց ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը։

«Թթվածնային կետերի հարցն ենք լուծում։ Կետեր ենք ավելացնում, որ արդեն սկսենք աշխատել»,- ասաց Սիսակյանը։ Ըստ նրա՝ խոստացված մահճակալային ֆոնդն արդեն ամբողջությամբ ապահովել են և այժմ 110 մահճակալ ունեն։ Մեր հարցին, թե երբ բուժհաստատությունը պատրաստ կլինի COVID-19-ով հիվանդների ընդունել, Վարդուհի Սիսակյանը պատասխանեց․ «Հուսով եմ՝ 3-4 օրվա մեջ կվերջացնենք աշխատանքները»։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում Վարդուհի Սիսակյանը նշել էր, որ մինչև շաբաթվա վերջ, այսինքն՝ հունիսի 14-ը, աշխատանքները կավարտեն։

Վեդիի ԲԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ միայն սկսել են աշխատանքը որպես COVID կենտրոն, այլ նաև արդեն հասցրել են 7 հիվանդի դուրս գրել։ «Այժմ 31 հիվանդ ունենք։ Դեռ միչև 40 հիվանդ ենք կարողանում սպասարկել։ Թթվածնի կայանի հետ աշխատանքներ պետք է տարվեն։ Այժմ 65 մահճակալ ունենք, բայց թթվածնից կախյալ 30 հիվանդ կարող ենք սպասարկել։ Մեկ շաբաթից արդեն ամբողջ թափով կաշխատենք»,- ասաց Արամ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ վարչապետի տեղեկացմամբ՝ Վեդիի ԲԿ-ում նախատեսվում է 100 մահճակալ առանձնացնել կորոնավիրուսով հիվանդների համար։ Վեդիի ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների համար ԹԱՕ սարքեր չի ունենալու․ «Մենք վերակենդանացման բաժանմունք չունենք, միջին և ծանր հիվանդներ ենք սպասարկում, իսկ արդեն ծայրահեղ ծանր հիվանդներին տեղափոխում ենք Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»։

Իսկ ահա Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը մեզ փոխանցեց, որ այժմ մահճակալների նոր ծավալ են ավելացնում, մոտ 10 օրից աշխատանքները կավարտեն։ «30 մահճակալ կա, բայց մինչև 50 պետք է դարձնենք ու թթվածնի կետեր ավելացնենք։ ԱՆ-ից պետք է բերեն, դեռ սպասում ենք»,- ասաց Հարությունյանը։

Նա հավելեց, որ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդների չեն ընդունել։ «Վերջացնենք, նոր միանգամից կբացենք բուժհաստատությունը։ Աշխատում ենք ավելի շուտ անել, բայց թթվածնի կետերը տեղադրելու հարցեր կան։ Դրանք պատրաստի չեն, տեղում պետք է հավաքվեն»։

Նելլի Մելքոնյան