Արոնյանը Clutch Chess-ի 6 պարտիայից հետո զիջում է Կարլսենին
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Clutch Chess International-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Նորվեգ մրցակցի հետ 6 պարտիայից երեքն Արոնյանն ավարտեց ոչ-ոքի, իսկ երեքում` պարտություն կրեց: Արոնյան-Կարլսեն` 2:6: Հունիսի 12-ին գրոսմայստերները կանցկացնեն ևս 6 պարտիա:
Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե–Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:
Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար: