Բելառուսում ձերբակալված ակտիվիստների գործերով դատական նիստեր են կայացել

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Բելառուսում այսօր տեղի են ունեցել ակտիվիստների գործերով դատական նիստերը, որոնք ձերբակալվել են նախօրեին Մինսկում նախագահի այլընտրանքային թեկնածուների օգտին ստորագրահավաքի ակցիաների ժամանակ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է ակտիվիստների գործերով կայացված որոշումները։

Այսպիսով, Օլգա Կովալկովայի նախաձեռնող խմբի անդամ Վալենտին Ֆրոլովը դատապարտվել է 15 օր ժամկետով վարչական կալանքի, Սվետլանա Տիխանովսկու նախաձեռնող խմբի անդամ Օլեգ Բոբրովսկին էլ ենթարկվել է 20-օրյա կալանքի և տուգանքի։ Վարչական կալանքի և տուգանքի են դատապարտվել նաև մի շարք այլ ակտիվիստներ՝ Օլգա Նիկոլայչիկը, Գրիգորի Պոգարցևը, Վսեսլավ Պաշկևիչը, Դմիտրի Ռոժկովը, Վիտալի Կորնիենկոն, Իլյա Լատուժկոն, Ալեքսեյ Վիտյաժը և այլք։

Միաժամանակ, 15-օրյա վարչական կալանքի է դատապարտվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավել Սեվերինեցը, որը Կոմարովսկի շուկային հարակից հրապարակում հավաք է անցկացրել, ինչից հետո՝ ձերբակալվել։

Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին։ Նախագահական ընտրություններն այս երկրում անցկացվում են 5 տարին մեկ անգամ։ 1994 թվականից Բելառուսը ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն։