ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է «ռասկրուտկա» անել. ՀԺ

Լուրեր

15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լրատվամիջոցները գործում են մենաշնորհային դաշտում և կարելի է ընդամենը մի քանի լրատվամիջոցներ առանձնացնել, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից: Մասնավորապես, Բաղրամյան 26-ից:

Այս կերպ գործող իշխանությունը ցանկանում է հանրությանը մատուցել այն, ինչ իրեն է ձեռնտու: Բնական է, որ, եթե իշխանական հեռուստաալիքներով, էլեկտրոնային և տպագրի մամուլով իշխանամետ դիրքորշումն է «տիրաժավորվում», այն ինչ-որ չափով մտնում է լսարանի գիտակցության մեջ, դառնալով «ճշգրիտ» իրականություն:

Վերջին տարիներին էլ իշխանության կերակրատաշտակից օգտվում են «ընդդիմադիր» լրատվամիջոցները, որոնց խմբագիրները, մեկնաբաններն ու վերլուծաբանները «հակաիշխանանական» լալահառաչ հրապարակումներով են հանդես գալիս, բայց իրականում հրապարակման ենթատեքստը հենց իշխանության ջրաղացին ջուր լցնելն է:

Վերջերս էլ իշխանությանը և իշխանական լրատվամիջոցներին մոտ կանգնած՝ «Հայկական ժամանակի» տարբեր աղբյուրներ տեղեկություններ են փոխանցում այն մասին,  որ Հայաստանի իշխանությունը հասարակական կարծիք ձևավորելու նոր մեխանիզմ է կիրառության մեջ դրել: Մասնավորապես տեղեկացանք, որ իշխանության կերակրատաշտակից օգտվող և իրեն առաջատար լրատվական գործակալություն համարող կայքերից մեկին հրահանգվել է «ռասկրուտկա» անել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական» խմբակցության որոշ պատգամավորների:

Խոսքը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ի պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի և  ՀՀԿ պատգամավոր ՄիհրանՀակոբյանի մասին է:

Իշխանության գործիք այս լրատվամիջոցին, որի անունը չենք հրապարակում խմբագրակազմին անհարմար դրության մեջ չդնելու համար, վերևից հստակ ասվել է, որ պետք է նշյալ պատգամավորներից ամեն առիթով հարցազրույց վերցնել, նրանց կարծիքը «տիրաժավորել», հալել, ձուլել և լցնել ժողովրդի ականջները: Վերջնական նպատակն այն է, որ այս անձինք ընկալվեն որպես ոլորտի փորձագետներ, սպասարկեն նաև ամբողջ լրատվական դաշտին, տպավորություն ստեղծվի, որ նրանք իրավիճակը գնահատում և մեկնաբանում են ինչպես պրոֆեսիոնալներ, բայց իրականում պետք է ասեն այն, ինչ իշխանական օրակարգն է թելադրում:

Թեև լրատվական անցուդարձին ակտիվ հետևողների աչքից պետք է որ այս հանգամանքը վրիպած չլիներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: