Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները:

Ըստ այդմ՝ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները: Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվել է ազատությունից զրկված անձանց համար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով ներդնել տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կատարման փուլում գտնվող մի շարք աշխատանքներ ևս:

Այնուհետև, ըստ նիստի օրակարգի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս Դավիթ Հարությունյանին ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հարությունյանը Խորհրդի անդամներին հորդորել է գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները, ըստ ոլորտների, քննարկել համապատասխան գերատեսչություններում գործող հասարակական խորհուրդների անդամների հետ, որի ամփոփ ներկայացումը նախատեսվում է կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեկտեմբերին: