Ո՞ր երկրներն են կորոնավիրուսի պայմաններում բացել իրենց սահմանները և ու՞մ համար

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Վերջին տվյալներով՝ մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով 6․5 միլիոնից ավելի մարդ է վարակվել, 388 հազարից ավելի՝ մահացել։

Եվ նույնիսկ այս պայմաններում, որոշ երկրներ արդեն բացում են իրենց սահմանները՝ օտարերկրյա այցելուների համար։

Գերմանիա

Գերմանիան հունիսի  15-ից վերացնում է ճամփորդական սահմանափակումները 31 երկրի նկատմամբ։ Դրանց թվում է ԵՄ անդամ 26 պետություն, Միացյալ Թագավորությունը և 4 երկիր ( Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Լիխտենշտեն)։

Բացի այդ, հունիսի 15-ից Գերմանիան բացում է սահմանը հարևան Ավստրիայի հետ։

Թուրքիա

Թուրքիան, որը 2019-ին զբոսաշրջության ոլորտից 34․5 միլիարդ դոլար եկամուտ էր ունեցել, ներքին զբոսաշրջությունը դեռ մայիսի վերջից է վերսկսել։ Իսկ ահա օտարերկրյա այցելուներին երկիրը պատրաստ կլինի ընդունել հունիսի կեսից։

Մայիսի 20-ից Թուրքիան իր սահմանները բացել է 31 երկրի քաղաքացիների համար։

Վերոնշյալ 31 երկրների թվում են Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Իրաքը, Գերմանիան և մի քանի այլ երկիր։ Նշված երկրների ցանկում Հայաստանը ներառված չէ։

Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում զբոսաշրջիկների համար լողափերը դեռ փակ են, քանի որ երկիրն ընդունելու է այն օտարերկրացիներին, որոնք երկիր են գալիս մի շարք բժշկական ոլորտներում բուժում ստանալու նպատակով։

Ժամանողները սահմանին պետք է ներկայացնեն վկայագիր, որտեղ նշված է, որ նրանք կորոնավիրուսով վարակված չեն, կամ Թուրքիա ժամանելուն պես՝ վճարովի թեստավորում անցնեն:

Թուրքիայի տարածք մուտք գործելուց հետո, հիվանդները և նրանց ուղեկցող անձինք պետք է անմիջապես բուժհաստատություն գնան  և բուժման ողջ ընթացքում այնտեղ գտնվեն։

Կիպրոս

Կիպրոսը, որն արդեն բացել է սահմաններն օտարերկյա հյուրերի համար, զբոսաշրջային հոսք ապահովելու համար հատուկ նախագիծ է մշակել։ Ըստ նախագծի՝ երկիրը ֆինանսական օգնություն կցուցաբերի այն օտարերկրյա այցելուներին, որոնք կորոնավիրուսով կվարակվեն Կիպրոսում հանգստանալու ընթացքում։ Ֆինանսական օգնության մեջ ներառված կլինեն կեցավայրը, սնունդն ու խմիչքը, ինչպես նաև բժշկական օգնությունը։

Ֆրանսիա

Աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից Ֆրանսիան սահմանները բացում է միայն ԵՄ անդամ, այսինքն՝ շենգենյան գոտում գտնվող 26 երկրի համար։

ԵՄ տարածքից Ֆրանսիա ճամփորդող, բայց ԵՄ քաղաքացի չհանդիսացող զբոսաշրջիկները ստիպված կլինեն 14-օրյա պատադիր ինքնամեկուսացման մեջ մնալ։ Այս կանոնը գործելու է առնվազն մինչև հուլիսի 24-ը։

Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ զբոսաշրջային ոլորտի վերականգման համար 19․4 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթ են նախատեսել։

Հավելենք նաև, որ Ֆրանսիայի ամենահայտնի թանգարանը՝ Լուվրը, հուլիսի 6-ից դռները կբացի այցելուների համար։

Հունաստան

Հունաստանը, որտեղ զբոսաշրջությունից ստացվող եկամուտը երկրի ՀՆԱ-ի 20%-ն է, շուտով ծրագրում է օտարերկրյա այցելուների ընդունել։

«Զբոաշրջային սեզոնը կմեկնարկի հունիսի 15-ից, երբ կվերաբացվեն սեզոնային հյուրանոցները»,- հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոկատիսը։

Իսպանիա

Իսպանիան, որը կորոնավիրուսից մեծապես տուժած եվրոպական երկրներից է, հունիսից բացել է ծովափերը և  որոշ հյուրանոցներ։

Երկիրը, որը նախորդ տարի 84 միլիոն զբոսաշրջիկ է ունեցել, հուլիսի 1-ից պատրաստ է այցելուներ ընդունել ԵՄ անդամ երկրներից՝ առանց պարտադիր երկշաբաթյա ինքնամեկուսացման։

 

Իտալիա

Կորոնավիրուսի խոշոր բռնկման մեկ այլ եվրոպական օջախ՝ Իտալիան, հունիսի 3-ից ընդունում է այցելուներ ԵՄ անդամ երկրներից, Միացյալ Թագավորությունից, Անդորրայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից։

Իտալիա այցելող զբոսաշրջիկները նույնպես կարիք չեն ունենա պարտադիր ինքնամեկուսացման շրջան անցնել։

Վրաստան

Հարևան Վրաստանը, որտեղ տարածաշրջանում կորոնավիրուսի ամենաքիչ դեպքերն են գրանցվել, հունիսի 15-ից վերաբացվում է ներքին զբոսաշրջությունը։ Հուլիսի 1-ից արդեն՝ կվերաբացվի միջազգային զբոսաշրջությունը։

Վրաստանի կառավարությունը պատրաստել է 3 փուլից կազմված հակաճգնաժամային ծրագիր, որը ներառում է մարքեթինգային արշավ՝ ուղղված  Վրաստանը որպես «ապահով զբոսաշրջային ուղղություն» ներկայացնելուն։

Ի դեպ, Վրաստանում հայտարարվել է, որ երկիրը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար։

Երկրի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ իրենց զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից։

 

 

Նելլի Մելքոնյան