Ի՞նչ սկզբունքով է Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում իրականացվում․ ԱՆ խոսնակը մեկնաբանում է

Լուրեր

26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Բոլորը

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, նշեց․ «Երկրում կան կորոնավիրուսով վարակված հազարավոր անձինք, որոնք նույնիսկ չգիտեն, որ վարակակիր են։ Մեր ասիմպտոմ դեպքերի 90%-ը ինչպե՞ս է բացահայտվում։ Երբ ծանր ախտանիշներով որևէ պացիենտ ընդունվում է բուժհաստատություն, իրականացվում է համաճարակաբանական հետաքննություն և փորձում են պարզել նրա շփման շրջանակը։ Եվ նրա շփման շրջանակից թեստավորում են մարդկանց, ովքեր չունեն ոչ մի սիմպտոմ»։

Վարչապետի այս խոսքերը հակասում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրերս արված հայտարարությանը․ «Թեստը պանացեա (համադարման) չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի»,- ասել էր առողջապահության նախարարը՝ նկատի ունենալով թեստավորման համար անհրաժեշտ բժշկական ցուցումը, որը քաղաքացուն տրվում է կորոնավիրուսի ակտիվ ախտանիշներ ունենալու դեպքում։

Հասկանալու համար, թե, ի վերջո, որն է Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում անելու սկզբունքը, կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ Վերջինս մեզ փոխանցեց, որ վարակակրի հետ ուղիղ շփում ունեցած մարդուն չեն թեստավորում, եթե նրա մոտ ակտիվ սիմպտոմներ չկան։

«Նրանք պետք է հետևեն ընթացքին և կապի մեջ լինեն պոլիկլինիկայի իրենց բժշկի հետ։ Եթե զարգանան սիմպտոմներ, բժիշկը պիտի ուղեգրի թեստավորման»,- ասաց ԱՆ խոսնակը։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետը հայտարարում, որ ախտանիշներ չունեցող, բայց կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած քաղաքացիները թեստավորվում են, ԱՆ խոսնակն արձագանքեց․ «Այդ փորձը մինչև մի քանի օր առաջվա է, երբ դեռ տնային բուժում չկար։ Վարչապետը խոսել է ընդհանրապես մինչև այս պահը եղած դեպքերի մասին»։

Հավելենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7774 դեպք։ Մինչ օրս գրանցված մահվան դեպքերը 98-ն են։

Նելլի Մելքոնյան