Հայկական հումանիտար առաքելության ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

Լուրեր

13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բոլորը

Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 25-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվեցին նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.

– Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:

Ողջունելով հյուրերին` փոխնահանգապետ Ահմեդ Յասինը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր.

– Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:

Այսպիսով, Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր գործունեության ամբողջ ընթացքում Հալեպի իշխանություններին օգտագործմանն է հանձնել 142.000 քառակուսի մետր ականազերծված տարածք:

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։