Սամվել Կարապետյանը գնել է Մոսկվայի «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքը
Տնտեսություն
22.05.2017 | 10:55«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է ռուսական «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և անցել վերանորոգման աշխատանքներին։ Ըստ նախագծի՝ այն վերածվելու է ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի․ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է հայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին։
Նշվում է, որ վերանորոգման վրա կծախսվի մոտ 150 միլիոն դոլար: Շենքի ճակատային մասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ վերանորոգումից հետո համալիրն իր մեջ ներառելու է 250 համար ունեցող հյուրանոց, գրասենյակներ, ինչպես նաև հանրային սննդի ու առևտրի կետեր: