ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է կորոնավիրուսի ընթացքում ինքնամեկուսացած երեխաներին ու ծնողներին զորակցելու #ՏանըՀավեսԷ թվային արշավը

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Արշավին է միացել ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը

Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ծնողները շատ են ծանրաբեռնվել թե՛ հեռավար աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, թե՛ դպրոցահասակ երեխաների առցանց դասերով և փոքրիկների տնային ժամանցով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցանկացել է փոքր-ինչ թեթևացնել նրանց հոգսը և աջակցել տանը ամենափոքրերին զբաղեցնելու հարցում։

Սկսում ենք #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը, որը միտված է նպաստելու երեխաների ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը, ինչպես նաև՝ այս սթրեսային ժամանակահատվածում տանը դրական մթնոլորտ ստեղծելուն։

«Գլխուղեղի զարգացման կարևորագույն շրջանը կյանքի առաջին տարիներն են։ Վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, ամեն վայրկյան երեխայի գլխուղեղում նյարդային բջիջների միջև յոթ հարյուր կապ է ստեղծվում։ Նշանակում է, որ երեխայի և՛ առողջության, և՛ ուսման, և՛ ընդհանրապես՝ հետագա կյանքի հիմքը դրվում է կյանքի առաջին տարիներին»,- նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ըստ այդմ, կարևոր է հիշել, որ երեխայի զարգացման գործընթացը երբեք կանգ չի առնում։ Այն շարունակվում է՝ անկախ խնդիրներից, ինքնամեկուսացումից, համավարակից,-շարունակվում է անկախ ամեն ինչից։ Մենք պետք է անենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի նպաստենք երեխայի ճիշտ զարգացմանն ու նրա շարունակական կրթմանը՝ հիշելով, որ մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է»:

Արշավի շրջանակում առաջարկվող խաղերը կօգնեն ծնողներին սիրով լի միջավայրում զարգացնել իրենց փոքրիկների ուղեղը՝ դրանով իսկ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի ոչ միայն երեխայի մտավոր և ֆիզիկական, այլ նաև՝ սոցիալական զարգացման համար: Զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր, երբ հիմնականում տանն են գտնվում:

Արշավին է միացել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը, ով փոքրիկների համար ընթերցում է իր՝ «Նռան հատիկները» մանկական հեքիաթը: «Երեխաները վաղ տարիքում ամենարագ և ամենալավ սովորողներն են։ Օգնենք նրանց արթուն պահել միտքը և էներգիան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս հիանալի ծրագիրը կօգնի ծնողներին ակտիվ, ուրախ և օգտակար անցկացնել մեկուսացումը իրենց բալիկների հետ»,- նշում է տիկին Սարգսյանը: Տեսագրությունը հասանելի է արշավի կայքէջում:

Այսպիսով, յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերում նոր խաղ-մարտահրավերներ կհրապարակվեն՝ խրախուսելով ծնողներին երեխաների հետ որակյալ ժամանակ անցկացնել, միևնույն ժամանակ տրամադրելով նոր գաղափարներ։

Ինչպես մասնակցել․
Ընտրել արշավի կայքէջից որևէ խաղ կամ խաղեր։
Նկարահանել և տեսանյութը տարածել սոցիալական մեդիայի ձեր էջում՝ գրառման մեջ ներառելով #ՏանըՀավեսԷ և #LearningAtHome հեշթեգերը, կամ ուղարկել այն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջին