Սևանի ոստիկանները բացահայտել են Գեղամավան գյուղում կատարված դանակահարությունը

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 13-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիկունքի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ:

«Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին երիտասարդի ինքնությունը, զրուցեցին բժշկի հետ, արձանագրեցին ախտորոշումը: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ով և ինչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ժամը 20.30-ի սահմաններում Գեղամավան գյուղի ակումբի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է նույն գյուղի 21-ամյա մի բնակիչ և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով դիմել փախուստի:
Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին կասկածվողն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին և ձերբակալվեց:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»: