Աշոտ Ղուլյանը` մանդատից հրաժարվելու և ԱԳ նախարարի պաշտոնին հավակնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մանդատից հրաժարվելու մասին հրապարակվել է երեկ, բայց որոշումը շատ ավելի վաղ է եղել, դիմումը շատ ավելի վաղ է գնացել: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով պատգամավորական մանդատից հրաժարվելու և ԱԳ նախարարի պաշտոնին հավակնելու վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին հարցին:

«Պարզապես հասկանալով, որ մենք արդեն մոտենում ենք նոր խորհրդարանի անհատական կազմի ձևավորմանը, երեկ ենք այդ տեղեկատվությունը տարածել, որպեսզի ավելորդ բաներ չլինեն: Չնայած ասեկոսեներից խուսափել չի լինում, բայց դիմումը կա, ամսաթիվը գրված է։ Ուզում եմ, որպեսզի այստեղ որևէ բաներ չփնտրենք: Ովքեր հետևել են մեր նախընտրական արշավին, վստահ եմ, որ հիշում են՝ ես մեր բոլոր հանդիպումներին ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում ես, ամենայն հավանականությամբ, չեմ լինելու»,- նշեց նա։

Դա, ըստ Ղուլյանի, կապված է այն գլխավոր մոտեցման հետ, որ խորհրդարանական գործունեության մեջ պետք է միշտ սերնդափոխություն լինի:

Ինչ վերաբերում է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնին հավակնելուն, Աշոտ Ղուլյանն ասաց՝ իր պատկերացմամբ, այս հետաքրքրության խորքում կան այս կամ այն պաշտոնի հետ կապված միտումնավոր մրցակցության ուղղորդումներ:

«Ովքեր ինձ ճանաչում են, վստահ եմ՝ պետք է հասկանան, չտրվեն այդպիսի մտավարժանքների: Ենթադրում եմ, որ ԱԳ գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում իմ զբաղեցրած պաշտոնի հետ: Բայց այս հարցում որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Մենք հանդիպել են հանրապետության նորընտիր նախագահի հետ, որևէ կոնկրետ հարց չի քննարկվել, առավել ևս՝ կադրային: Պայմանավորվել ենք, որ այդ հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21-ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»,- նշեց Աշոտ Ղուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: