Կոնվենցիայով երեխաների մոտ վաղ տարիքում հնարավոր ռիսկերը կպաշտպանվեն. Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի գործողություններից պաշտպանելու՝ ԵԽ կոնվենցիայի 50 դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Ի՞նչ է այն ենթադրում, արդյո՞ք սա նշանակում է, որ մանկահասակ երեխան տարրական դպրոցում պետք է սեռական կրթություն ստանա։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման հարց ուղղվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ընդգծեց, որ կոնվենցիայի այդ դրույթը չի նշանակում, որ տարրական դպրոցի երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմելիությունը։

«Կոնվենցիան խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ, երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու հնարավորություն տալ և ինքնապաշտպանելու ունակություններ: Սա չի նշանակում, որ տարրական դպրոցի երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմելիությունը։ Սրանք դժվար բառեր են և դժվարամատչելի են նաև որոշ չափահաս քաղաքացիների համար, ուր մնաց՝ փոքր երեխաների։ Այստեղ խնդիրը երեխաների տարիքին հարմարեցված գիտելիքների, ունակությունների մեջ է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից։ Բոլորս էլ գիտենք ծնողավարության տարածված մի օրինակ՝ անծանոթներից կոնֆետ չվերցնես։ Ինչպե՞ս ճանաչել այդ վաղ նշանները և ինչպե՞ս անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից» ,- նշեց Մարիա Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: