740 մլն դրամ կհատկացվի ուսումնական կառույցների վերանորոգմանը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նշվածը բխում է ուսումնական և մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման, մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման անհրաժեշտությունից, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզում ծանրամարտ մարզաձևի համար ժամանակակից և արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։

Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն կնքվել են «Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաև Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում: