Չորս տարվա դադարից հետո Տավուշում մարզային հեռուստաալիք է գործում

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ամենականաչ մարզերից Տավուշը կորոնավիրուսի այս օրերը կհիշի ո՛չ միայն մեկուսացմամբ կամ հիվանդության տարածմանը հետևելով, այլ ավելի ուրախ իրադարձությամբ. չորս տարվա դադարից հետո մարզը կրկին ունի հեռուստաընկերություն, որի տարբերանշանը ճիշտ մարզի՝ կանաչ գույնն ունի։

«Տավուշ TV»-ն, որի գլխավոր պրոդյուսերը մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանն է, հեռարձակման լիցենզիա է ստացել ապրիլի 22-ին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։ Լիցենզիան ստանալու հենց հաջորդ օրվանից հեռուստաալիքը վերագործարկվել է, հեռարձակման խնդիրներ են եղել Հաղարծին ու մի քանի այլ բնակավայրերում, սակայն հեռուստաընկերությունից խոստացել են մարզում հասանելի դառնալ ամենուր։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ արտակարգ դրության պայմաններում հեռուստաընկերություն գործարկելը որոշակի մարտահրավերներ է բերում՝ կորոնավիրուսի հետ կապված, սակայն փորձելու են հեռուստաալիքի միջոցով հասու լինել տավուշցիներին ու տալ ամենակարևոր տեղեկատվությունը:

«Այս հեռուստաալիքը հատկապես խորհրդատվական բնույթ պետք է ունենա, որպեսզի լինի աշխատող, արարող մարդու կողքին։ Մենք իսկապես ունենք դրա կարիքը, որովհետև մեր խորհրդատվական կարողությունները նվազ են՝ ի տարբերություն մեր մարզի ունեցած ներուժի հետ։ Կներկայացնենք ոչ միայն խնդիրներ, այլև այդ խնդիրների լուծումները, հաջողության պատմություններն այն մարդկանց, ովքեր արդեն հաղթել են խնդիրներին»,- նշում է Հայկ Չոբանյանը։

Չոբանյանը, դիմելով մարզի բնակիչներին, հույս է հայտնում, որ նրանք ոչ միայն ակտիվ դիտող են լինելու, այլև ակտիվ քննադատ ու մասնակից։ Ի դեպ, մարզպետը հեռուստաալիքի եթերում արդեն իսկ պատասխանել է մարզի բնակիչների հարցերին։ Չի բացառվում, որ առաջիկայում նաև մարզային ռադիո գործի։ Այս պահին դեռ ֆինանսական ու պրոֆեսիոնալ կարողությունների խնդիր պետք է լուծեն։

Արդեն երկու շաբաթ Տավուշ թիվին հեռարձակվել է։ Հայկ Չոբանյանն այս շրջանը կայացման օրեր է անվանում. «Այս երկու շաբաթվա ընթացքում մեր աշխատակիցները բավականին զարգացրել են այն ծրագիրը, որը պետք է հեռարձակվի։ Դա անընդհատ գործընթաց է։ Հուսով եմ՝ կունենանք հեռուստաալիք, որն օգտակար է մեր բնակչության ու տնտեսության համար, որ ունենանք ավելի դիմակայուն Տավուշ»։

Հեռուստաընկերությունը տավուշցիներին մատուցելու է հեռուստածրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության. արվեստի, մշակույթի ու մարզում իրականացվելիք ծրագրերի մասին։