NBA-ի ղեկավարությունը նախատեսում է հետաձգել 2020/21 կանոնավոր մրցաշրջանի մեկնարկը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարովսկին ասել է, որ ըստ նրա, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ղեկավարությունը նախատեսում է հետաձգել 2020/21 կանոնավոր մրցաշրջանի մեկնարկը հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում. գրում է armsport-ը:

Ինչպես գրել է Վոյնարովսկին, NBA-ի հանձնակատար Ադամ Սիլվերը և լիգայի տնօրենների խորհուրդը քննարկել են այս տարբերակը անցած ուրբաթ: Միևնույն ժամանակ, սկսնակների համար մայիսին նախատեսված դրաֆթ-վիճակախաղի և համակցված թեստերի նախագիծը որոշվել է հետաձգել անորոշ ժամկետով, դրաֆթի ամսաթիվը՝ հունիսի 25-ը, չի փոխվել:

Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, ապա խաղերի վերսկսման ժամկետները դեռ հայտնի չեն: Խաղերը, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն դատարկ տրիբունաներում: Ըստ Վոյնարովսկու, նրանք մտադիր են մրցաշարն ավարտել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին:

Ավելի վաղ ESPN-ն իմացել էր, որ NBA-ի ղեկավարությունը և խաղացողների միությունը պայմանավորվել են բասկետբոլիստների աշխատավարձերը կրճատել 25%-ով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ըստ հեռուստաալիքի, ապրիլ ամսվա համար վճարումները կկատարվեն ամբողջությամբ, բայց մայիսի 15-ից դրանք կրճատվելու են մեկ քառորդով: