Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու ՌԴ–ում հայկական լոլիկի ոչնչացումը. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՌԴ Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Հայաստանից ներմուծված մթերքն ուղարկվել է հատուկ լաբորատորիա՝ փորձաքննության:

Պարզվել է, որ լոլիկում առկա է վտանգավոր կարանտինային վնասատու՝ հարավամերիկյան լոլիկի ցեց: Նշվում է, որ 21 տոննա լոլիկը ոչնչացվել է:

Հայկական կողմն այս մասին որևէ տեղեկություն չի ստացել:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ՍԱՊԾ–ը գրություն է ուղարկել գործընկեր կառույցին՝ տվյալներ ստանալու նպատակով:

«Մենք տեղեկություններ չունենք, թե շուրջ 21 տոննա հայկական արտադրության ոչնչացված լոլիկի ի՞նչ բեռի մասին է խոսքը, ո՞վ է արտահանել այն»,– փոխանցեց գերատեսչության ներկայացուցիչը:

Հետաքրքրական է, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայկական լոլիկի ռուսական շուկա մատակարարման հարցը մեկնաբանել էր և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայի մատակարարների հետ և անգամ ճնշել նրանց: Փաստորեն, հայտարարությունից օրեր անց ռուսական կողմը հայկական արտադրության լոլիկներ է ոչնչացնում:

Ի դեպ՝ պտուղբանջարեղենային արտադրանքի ամենախոշոր հայկական արտադրող «Սպայկա» ընկերության տվյալներով՝ 2016–2017 թվականներին Հայաստանից ՌԴ ջերմոցային լոլիկների արտահանումն ավելացել է՝ հասնելով տարեկան 30 հազար տոննայի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում