Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալության հարցը դեռ որոշված չէ

Լուրեր

14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում մարտի 5-ին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալության հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը։

Նա նշեց, որ աղջիկը վերականգնվում է, սպասում են ստեղծված իրավիճակի ավարտին՝ գործընթացը շարունակելու համար։

«Գործընթացը դադարեցված է, երեխան հիվանդանոցում է: Արդեն վերականգնողական բաժնից տարել են սովորական պալատ, իրեն լավ է զգում,   վերականգնողական պրոցեսն է անցնում։ Սպասում ենք՝ մինչև այս օրերն անցնեն, որ իրեն տեսակցելու իրավունք ունենանք։ Այս ամենն անցնի, նոր շարունակենք, նաև երեխան վերջնական կկազդուրվի»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը:

Նա հավելեց, որ որոշումը կայացնելիս աղջկա համաձայնությունը պարտադիր է. «Կոնկրետ մեր մասով որոշում կայացնելու համար դեռ պիտի իր հետ զրուցենք, ինչ որոշում էլ կայացնենք, իր համաձայնությունը պարտադիր է։ Առանց իրեն հարցնելու չենք կարող»:

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ մամուլից տեղյակ են, որ աղջկա եղբայրն այցելել է նրան, բայց հարազատների ու եղբոր հետ խնամակալության հարցով չեն խոսել։

«Հարազատների հետ խոսելու ցանկություն էլ չունենք, որովհետև իրենք բացարձակ շահագրգռված չեն խնդրին աջակցելու»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Աղջկա խնամակալությունը ստանձնելու հարցով նոր դիմումներ էլ չկան։ Նշենք, որ ավելի վաղ Երևանում բնակվող մի կին էր դիմել՝ 13-ամյա աղջկա խնամակալությունը ստանձնելու համար։

Հիշեցնենք, որ  մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին  աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Երեխան տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց, ապա Երևան։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել ու կալանավորվել 28-ամյա մի տղամարդ։ Նա սկզբում  խոստովանել էր, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը, ապա ավելի ուշ հրաժարվել էր իրեն առաջադրված մեղադրանքից ու ցուցմունք տալուց։ Տղամարդը, որը կնոջ ընկերն էր, կենցաղային, խանդի  հողի վրա նախ հարվածել էր  կնոջը, ապա նաև վեճին միջամտած աղջկան։

Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

Էմմա Չոբանյան