«Այս պահին Թուրքիայից ահազանգ չունենք՝ Հայաստան ժամանել ցանկացողների մասին»․ Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Բոլորը

Վրաստանի հետ պայմանավորվածության արդյունքում մոտ 70 հոգի կարողացավ հատել թուրք-վրացական սահմանը և ժամանել Հայաստան։ Նրանք այժմ կարանտինի մեջ են։ Այս պահին Թուրքիայից ահազանգ չունենք՝ Հայաստան ժամանել ցանկացողների մասին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Թուրքիայի հայ համայնքի հետ կապի մեջ ենք։ Այնտեղ էլ համավարակը լուրջ ընթացք է ստացել և այնտեղ էլ սահմանափակումների մեջ են ապրում՝ ինչպես ամեն տեղ։ Այս պահին մեզ շատ են դիմում՝ կապված այն քաղաքացիների հետ, որոնք, բառի բուն իմաստով, հայտնվել են Ռուսաստանում, այս պահին չունեն աշխատանք, կացարան և ուզում են Հայաստան գալ։ Այս պահին նրանց համար կացարան ենք փնտրում։ Խնդիրն այն է, որ նրանցից շատերը, հնարավոր է, վարակված են, իսկ շատ տեղերում նրանց, ովքեր քաղաքացի չեն, բայց վարակված են, բժշկական ծառայություններ չեն մատուցում։ Մեղմ ասած՝ խնդիրը լուրջ է»,- ասաց Զարեհ Սինանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան