Եթե պատգամավորը դժգոհ է 600.000 դրամ աշխատավարձից՝ թող գնա, ուրիշ բան մտածի. ԱԺ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ բավական քննարկված աշխատավարձերի ու պարգևավճարների հարցին։

«Մեր երկրում, միգուցե՝ բոլոր երկրներում, միշտ կլինեն մարդիկ, որոնք սոցիալապես ավելի խոցելի են և չունեն երազելի, ցանկալի եկամուտներ, հետևաբար՝ միշտ կլինեն քննարկումներ, թե որքանո՞վ են պաշտոնյաների աշխատավարձերը կամ պարգևավճարները բարձր կամ ցածր: Երբ ես հայտարարեցի, որ պարգևավճարի ողջ ֆոնդը փոխանցվում է կորոնավիրուսի դեմ պայքարին, դժգոհություն արտահայտող մեկնաբանություններ եղան: Տեսակետներ էին արտահայտում, որոնցից հասկացա, որ մարդիկ մտածում են, թե միլիոնավոր դրամներով պարգևավճար է ստանում պատգամավորը: Պատգամավորի աշխատավարձը 450 հազար դրամի կարգի է, դրա 30 տոկոսի չափով էլ պարգեւավճար է ստանում, որը մոտ 150 հազար դրամ է։ ԱԺ-ում պարգևավճար ստանում են բոլոր 700 աշխատակիցներն՝ առանց բացառության, և հավասար՝ 30 տոկոսի չափով: Համարյա բոլոր պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարներն են փոխանցվել, որովհետև մեկ, երկու պատգամավորներ եղան, որ կամ արդեն գումար փոխանցել էին, կամ մարզերում աջակցություն էին ցուցաբերել։ Ամեն դեպքում, գրեթե բոլորի պարգևավճարը փոխանցվել է»,-ասաց Միրզոյանը։

Factor.am-ի հարցին, թե գուցե կան պատգամավորներ, որոնք չեն ցանկանում 600.000 աշխատավարձ ստանալ, այլ շատ ավելին, օրինակ՝ նախարարների չափ, դա արդեն իրե՞նց խնդիրն է, ԱԺ նախագահն ասաց. «Եթե պատգամավորը դժգոհ է 600.000 դրամ աշխատավարձից՝ թող գնա, ուրիշ բան մտածի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան