Մոտ 525 հազար վարկ է հետաձգվել․ բանկերն աշխատում են գերծանրաբեռնված․ ԿԲ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Գյուղատնտեսական վարկերի և սպառողական վարկերի ֆինանսավորման հարցերում ուշացումներ են լինում առևտրային բանկերի կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ԿԲ նախագահի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Առևտրային բանկերը, կարծես թե, բյուրոկրատական քաշքշուկներ են ստեղծում, հասկանալի է՝ բանկն էլ ունի իր ռիսկը, բայց ի՞նչ է անելու կենտրոնական բանկը, որպեսզի ռեալ սեկտորի վարկավորումը չձգձգվի՝ հաշվի առնելով ֆորսմաժորային իրավիճակը»,- հարց ուղղեց պատգամավորը ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին։

Վերջինս նշեց, որ այսօր բանկերը աշխատում են գերծանրաբեռնված, մարդկանց գերակշիռ մասն աշխատում է տնից, սակայն այս պահի դրությամբ մոտավորապես 525 հազար վարկ է հետաձգվել: «Գյուղվարկերի հետ կապված 1126 վարկի հայտ է հաստատվել, ու տրվել է մոտավորապես 12 մլրդ դրամ գումար։ Պետք է նայենք, որ եռակողմ են հարաբերությունները, մենք ամեն օր ունենում ենք տեսակապ, բանկերի հետ քննարկվում է կառավարությունից եկող ազդակները ու բանկերի կողմից ազդակները կառավարության հետ, ու մենք այդտեղ կամուրջի ֆունկցիա ենք կատարում, փորձում ենք ընդհանուր ծրագրի էֆեկտիվությունը բարձրացնենք»,- մասնավորապես նշեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։