Վարկային կազմակերպությունները 180, 120 տոկոսով վարկեր են տալիս․ պատգամավորը՝ ԿԲ նախագահի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
04.07.2026 | 10:47
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ կարևորելով հայ-ամերիկյան գործընկերությունը
04.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 4-ի դրությամբ
04.07.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Թեկնածուի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարց ուղղեց Գալստյանին․ չնայած այն հանգամանքին, որ ԿԲ-ի կողմից սահմանվել է վարկերի տոկոսի առավելագույն շեմ 24 տոկոսը, այնուամենայնիվ, կան բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք 180, 120 տոկոսով վարկեր են տալիս։ Ի՞նչ պետք է անի սա կանխելու համար Կենտրոնական բանկը։

«Պիտի սահմանվի առավելագույն շեմ, որից ավելին վարկային կազմակերպությունները չպիտի տան»,- նշեց պատգամավորը։

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ պետք է հստակ տարանջատում մտցնել բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ։

«Վարկային կազմակերպությունները գործ ունեն ռիսկային խմբի հետ, եթե մենք վերևից սահմանափակենք, ասենք 44 տոկոսից ավելի վարկ չեք կարող տալ, այդ մարդիկ էլի փորձելու են ներգրավել որոշակի ֆինանսական միջոցներ և հայտնվելու են իսկական վաշխառուների ձեռքում, կազմակերպությունների կամ անհատների, որոնք նույնիսկ կենտրոնական բանկի վերահսկողությունից են դուրս, մենք այդտեղից ենք սկսել։ Կան խնդիրներ, որոնք հընթացս լուծվում են, օրինակ՝ պարոն Մանուկյանը հիմա նախաձեռնություն ունի, որով մենք պատասխանատու վարկավորման ինստիտուտն ենք փորձում ուժեղացնել, ու վարկային կազմակերպություններին ևս ասում ենք, որ եթե մարդը չունի բավարար եկամուտներ, էդ մարդուն վարկ մի տվեք, այսինքն՝ մի ստեղծեք մի իրավիճակ, երբ գիտեք, որ անվարկունակ է, վարկը տաք, չի կարողանալու մարի, բոլորս ընկնելու ենք հորձանուտի մեջ»,- նշեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։