Բանկերը հաճախ դարձել են աղքատությունը ֆինանսավորող ինստիտուտներ․ պատգամավորը՝ ԿԲ նախագահի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդիկ, չունենալով հնարավորություն տնտեսապես զարգանալու, դիմում են բանկերին ու շատ հաճախ ֆանտաստիկ մեծ տոկոսադրույքով ու բարձր ռիսկայնության վարկեր են վերցնում, որը իր հերթին խորացնում է աղքատությունը։ Այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Բանկերը հաճախ դարձել են աղքատությունը ֆինանսավորող ընկերություններ։ Ի՞նչ տեսլական ունեք դուք այս խնդրի հետ կապված»,- պատգամավորն իր հարցն ուղղեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն։

Վերջինս ընդգծեց, որ խնդրի լուծման առաջին տարբերակը հասարակությունում ֆինանսական գրագիտության բարձր մակարդակ ունենալն է․ «Եթե բանկային համակարգի մասին է խոսքը, ապա բանկային համակարգում էֆեկտիվ տոկոսադրույքը 24 տոկոսը չի գերազանցում։ Իսկ առողջ, կայացած բիզնեսների համար այդ տոկոսադրույթը շատ ավելի ցածր է։ Այդ առումով մենք շատ անելիքներ ունենք, որպեսզի բիզնեսը լինի բաց, թափանցիկ ու հասկանալի: Կունենանք աշխատող համակարգ, որի արդյունքում բանկերի կողմից վարկի տրամադրման ռիսկերը կզսպվեն, ու բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները կլինեն շատ ավելի ցածր։ Վերջին 10 տարիների ընթացքում բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները անշեղորեն նվազել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։