2018-ին կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով քաղաքացիներն ու հատուկ խմբերը կունենան բժշկական ապահովագրություն. Լևոն Ալթունյան

Լուրեր

15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
Բոլորը

Այցելելով «Արմենիա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` Լևոն Ալթունյանը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը,   իրականացվող շինարարական աշխատանքների և  կենտրոնի տեխնիկական համալրման ընթացքին։

Նախարարն առաջարկել է  վերակառուցվող բաժանմունքները՝ մասնավորապես նախավիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածը հնարավորինս համապատասխանեցնել  գործող չափանիշներին` այդ հարցում առաջարկելով նախարարության մասնագետների աջակցությունը։

Կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է տիրող իրավիճակը, առկա խնդիրները և հետագա ծրագրերը, որոնք միտված են բնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելուն:

Ծանոթացնելով սրտաբանական ծառայության գործունեությանը`  տնօրենը նշել է, որ անոթագրության (անգիոգրաֆիկ )սարքն  արդյունավետ կիրառվում է ոչ միայն ինտերվենցիոն սրտաբանության, այլև անոթային և նյարդավիրաբուժության ոլորտներում, ուստի նպատակ ունեն ևս մեկ նմանատիպ սարքավորում ձեռք բերելու: Կենտրոնը ներառված է սրտի անհետաձգելի վիրահատությունների («Stent for life») ծրագրում։ Ծառայության ղեկավարը փաստել է, որ ծրագիրը գործում է բավական արդյունավետ:

Մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաև հիվանդանոցի վիրաբուժական, վերակենդանացման, էնդոկրինոլոգիական, ինչպես նաև նեղ մասնագիտական այլ բաժանմունքներ։

«Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով և դժվարություններով:

 «Մենք մեծ գոհունակությամբ ենք ընդունում նախարարության կողմից իրականացվող այն բարեփոխումները, որոնք միտված են բնակչության բժշկական օգնության բարելավմանը, ինչպես նաև բժշկին աջկցմանը։ Ակնհայտ է, որ Դուք հնարավորինս ձգտում եք բարելավել մարդկանց բժշկական օգնության ապահովումը։ Մեզ համար, իհարկե, կան նաև դժվարություններ։ Սակայն, հաղթահարելով դրանք, ընդգրկվում ենք համակարգի առաջընթացին»,-ասել է սրտաբանական կլինիկային ղեկավար Մայրանուշ Դրամփյանը։

Բուժաշխատողների հետ քննարկվել են սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկմանը, կլինիկական ուղեցույցների, ինչպես նաև  պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը վերաբերող և այլ հարցեր։

Նախարար Ալթունյանը, շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց մասնագիտական պարտքը պատշաճ կատարելու համար, հորդորել է բացի մասնագիտական օգնությունից ավելի շատ խոսել հիվանդների հետ, նրանց ծանոթացնել ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ` բուժման սպասվելիք արդյունքներին։ «Երբ հիվանդն զգում է, թե ինչպես են հոգում իր մասին` ավելի շատ է վստահում բժշկին»,-ասել է նախարարը։ Անդրադառնալով 2018թ. առողջապահության բյուջեով նախատեսվող ծրագրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է դրանց սոցիալական ուղղվածությունը։

«2018 թվականին մենք կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն` ստանալով պատշաճ բժշկական օգնություն»,-ասել է նախարարը։