Սամվել Բաբայանը հայտնեց, թե ում օգտին է քվեարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արցախի նախագահական ընտրություններում քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։

Քվեարկելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։ Ո՞ւմ է ընտրել Սամվել Բաբայանը, այն դեպքում, երբ նախկինում իր աջակցությունն ունեցած թեկնածու Մասիս Մայիլյանը բոյկոտի կոչ է արել․ «Ընտրությունն արել ենք երկրի զարգացման համար»։

Իսկ ո՞վ կարող է այդ զարգացումն ապահովել․ «Էն թիմը, որը եկել ա, պառլամենտական թիմը»։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտի՞ն է քվեարկել, Բաբայանը պատասխանեց․ «Հինգ կուսակցության 17 մանդատ կա այս պահին, բացի «Ազատ հայրենիքից», որն ունի 16 մանդատ, ո՞վ է մեծամասնությունը»։

Բոլորի հետ, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության եզրեր տեսնում է՝ ծրագրերի համադրման դեպքում․ «Անընդհատ պաշտոնի կռիվ եք տալիս, ով պաշտոնի կռիվ է տալիս, պետք է շպրտել դուրս։ Մենք տարել ենք գաղափարական պայքար, պաշտոնի կռիվ չենք արել»։

Ի վերջո ո՞ւմ է ձայն տվել Սամվել Բաբայանը: «Մասիս Մայիլյանի օգտին, տենց ձե՞ռ ա տալիս ձեզ»,- պատասխանեց Սամվել Բաբայանը։

Մասիս Մայիլյանի հետ հարաբերություններից խոսելիս, ասաց, որ կոնֆլիկտ չկա նրա հետ: «Եթե Մասիս Մայիլյանն ընդհանրապես հրաժարվել է․․․ մեր ընտրազանգվածն ինքնուրույն է որոշում ում ընտրել։ Մասիս Մայիլյանի հետ հոյակապ անձնական հարաբերություն ունեմ»,- ասաց Սամվել Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան