Գյումրիում տնակներում բնակվող անապահով 40 ընտանիքի համար բնակելի շենք ու մանկապարտեզ կկառուցվի. նախագծման աշխատանքներ են ընթանում

Լուրեր

16.12.2025 | 14:46
Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի
16.12.2025 | 14:35
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 
16.12.2025 | 14:24
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16.12.2025 | 14:23
Հայաստանում ընտրել են տարվա լավագույն ֆուտզալիստին
16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:02
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 13:58
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
16.12.2025 | 13:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն
16.12.2025 | 13:42
ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություն չունի. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:33
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
16.12.2025 | 13:27
Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովի վրա խոցել է անկառավարելի դարձած անօդաչու թռչող սարք
16.12.2025 | 13:20
Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար
16.12.2025 | 13:11
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրո կտրամադրի. Հունգարիայի վետոն վերացվել է
16.12.2025 | 13:08
Ժողովուրդը Փաշինյանին պիտի պատասխանի փողոցային պայքարով, եթե չստացվեց` ընտրություններով. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանին ապրիլի 10-ի նիստում Մուշ-2 թաղամասում 5800 ք.մ. մակերեսով հողատարածք նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բազմաբնակարան շենք ու մանկապարտեզ կառուցելու համար։ Այժմ շենքերն ու մանկապարտեզը նախագծման փուլում են։

«Շուրջ երկու ամսից նախագծման աշխատանքները կավարտվեն և մրցույթ կհայտարարվի շինարարության համար։ Նախագծման աշխատանքների ավարտից հետո հստակ կլինեն նաև ծրագրի ավարտի ժամկետները»,- Factor.am-ին փոխանցեցին  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ հիմնադրամը «Մեր Գյումրի» բնակարանաշինական ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռևս 2019 թվականի հուլիսին, սակայն ամիսներ առաջ պարզվեց, որ այն հետաձգվում է։ Ծրագրի շրջանակում ավելի վաղ հիմնադրամին տրամադրվել էին Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում գտնվող Ռադիոգործարանի մասնաշենքերը։ Սակայն շենքերի վթարայնության պատճառով որոշվել էր այլ տարածք փնտրել բնակարանաշինության համար։

Նախորդ ծրագրի բոլոր պայմաններն առկա են նաև նորում։ Խոսքը կրկին սոցիալական բնակարաշինության մասին է։ Բնակարանները տրվելու են շահառուներին օգտագործման իրավունքով, որոշակի ժամկետով՝ մինչև հինգ տարի։

«Այնուհետև, պարբերական մշտադիտարկման և գնահատման արդյունքում, կորոշվի բնակարանները սեփականության իրավունքով տվյալ շահառուին հանձնելու նպատակահարմարությունը։ Այն կախված է, թե տվյալ շահառուն ինչպես է շահագործում բնակարանը։ Բնակարանները հանձնվելու են ներքին հարդարմամբ, խոհանոցի կահույքով, տեխնիկայով և այլն։ Շենքերը սնուցվելու են արևային էներգիայով, կտուրը պատված է լինելու արևային պանելներով, որոնք կապահովեն հոսանքի կարիքները»,- նշեցին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ շահառուների ընտրությունն էլ կկատարվի տնակներում ապրող սոցիալապես անապահով  բնակիչներից՝ Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ:

«Խոսքը մինչև 40 ընտանիքի և 50-60 տեղանոց մանկապարտեզի մասին է։ Մանկապարտեզը կծառայի ոչ միայն շենքի բնակիչներին, այլև Մուշ թաղամասի կարիքներին։ Շենքերի ձեղնահարկերում նախագծվում են արվեստանոց-բնակարաններ՝ արվեստագետների համար, ովքեր կարող են այդտեղ ապրել և ստեղծագործել։ Շենքերից մեկի տակ նախատեսվում է բիզնես տարածք ստեղծել, որի վարձակալության գումարները կուղղվեն շենքի սպասարկմանն ու տարեկան հարկերի վճարմանը»,- պարզաբանեցին հիմնադրամից։

Ի դեպ ՝ նախորդ ծրագրի համար կազմակերպվել էր նաև հեռուստամարաթոն։ Նոր նախագիծն էլ կազմվում է այնպես, որ հետագայում հնարավոր լինի ևս երկու շենք կառուցել և ընդլայնել մանկապարտեզի տարածքը: Դրա համար լրացուցիչ միջոցների կարիք կլինի, ինչի համար, անհրաժեշտության դեպքում, նոր դրամահավաք կանցկացվի։

Էմմա Չոբանյան