Նման կարգավորում չեմ տեսել, որ գրավ կիրառի ոչ թե դատարանը, այլ քննիչը․ Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է գրավը սահմանել որպես ինքնուրույն խափանման միջոց։

Ըստ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ մի շարք պետություններ ունեն նման կարգավորումներ, սակայն չի տեսել, որ գրավ կիրառի ոչ թե դատարանը, այլ քննիչը:

«Բայց դա չի նշանակում, որ համակարգը չի գործի։ Կա մտավախություն, որ չի գործի, ճիշտն ասած, ուղղակի ինչ իրավիճակ կունենանք, խափանման միջոց կալանքի քանակները կարող են ավելանալ, իսկ գրավը նվազել: Դա բացասական հետևանք կլինի, բայց կարող է հակառակը լինել»,- ասաց նա։

Պատգամավորը ներկայացրեց, թե ինչու է կատարվում այս փոփոխությունը. «Գործող Քրեական օրենսգիրքը գրավ, կալանք երևույթը սխալ է կարգավորում։ Ի՞նչ ունենք. անձի նկատմամբ քննիչի միջնորդությամբ ընտրվում է կալանք, այնուհետև դատարանը հնարավորություն ուներ գրավ կիրառել։ Ստացվում էր՝ մարդը կալանքի տակ է գտնվում, բայց դրսում է, քանի որ գրավ է վճարում։ Այդպես լինել չէր կարող, և Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն որոշում կայացրեց, որ չի կարող լինել այն փաստը, որ մարդը լինի կալանքի տակ, բայց միաժամանակ լինի դրսում, քանի որ գրավ է վճարել։ Պետք է պարտադիր կերպով կողմ քվեարկենք այդ նախագծին, հակառակ դեպքում՝ կունենանք մի իրավիճակ, երբ մեր պետությունն ուղղակի գրավ կիրառելու հնարավրություն չի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում: