Կորոնավիրուսի հետևանքով եկամտից զրկված գյումրեցի ավելի քան 300 անապահով ընտանիք պարենային աջակցություն է ստացել

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում Գյումրիի ու Շիրակի մարզի բազմաթիվ բնակիչներ զրկվել են իրենց եկամտից, ամենօրյա կենսապահովման խնդիր է առաջացել։ Այս մարդկանց ու խոցելի այլ խմբերին օգնելու համար Շիրակի մարզպետարանը սկսել է համագործակցել միջազգային ու տեղական բարեգործական կազմակերպությունների հետ։

Մասնավորապես, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամներն օգնություն են ցուցաբերել Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը՝ «Թռչունյան տուն» մանկատան՝ ընտանիք վերադարձած երեխաներին։ 2.000 պարենային փաթեթներ էլ տրամադրելու է  «Ռուսաստանի հայերի միությունը», որոնք բաշխվելու են Շիրակի  մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։

Իսկ ահա USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամադրած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։

«Պարենային շտապ օգնություն» ծրագիրը մեկնարկել է մարտի 28-ից և մինչ այժմ ավելի քան 300 գյումրեցի անապահով ընտանիքի պարենային փաթեթներ են բաժանվել։

«330 ընտանիքի  արդեն օգնություն է բաժանվել։ Այս պահին ունենք 2.799 հայտ, որոնցից դիտարկման փուլում է 1.300-ը,  մերժվել է 469 հայտ, կարիքների գնահատման փուլում ունենք 292 հայտ։ Ունենք նաև սպասողներ, որոնք ծրագրի հիմնական շահառուները չեն, իրենց մոտ բարձր չէ խոցելիությունը։  Եթե բոլոր դիմորդներին, ում խոցելիությունը բարձր է, կարողանանք ապահովել, արդեն կանդրադառնանք սպասողներին»,- մեզ հետ զրույցում ասաց «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հանրային կապերի պատասխանատու Գրիշա Հովսեփյանը։

Նա վստահեցրեց, որ ընտանիքների մի մասը ստանում է ոչ թե միանվագ, այլ շարունակական աջակցություն։

«Կա 7-օրյա, 15-օրյա, մեկամսյա կրկնվող աջակցություն՝ ըստ ընտանիքի վիճակի։ Անդամների թվի համեմատ էլ սնունդ է տրամադրվում»,- ասաց Հովսեփյանը։

Ծրագիրն արդեն ստացել է 4 մլն դրամի պարենային աջակցություն, ավելի քան 2 մլն դրամի էլ գումարային փոխանցումներ են կատարվել։ Անապահով ընտանիքներին օգնել ցանկացողների աշխարհագրությունը բավական մեծ է՝ արձանգանքներ կան և՛ սփյուռքից, և՛ Հայաստանից։

«Ունենք մի քանի մեծ դոնորներ, ովքեր խոշոր գումարներ են փոխանցել արտասահմանից, իսկ քանակական առումով՝ ավելի շատ Հայաստանից են փոխանցումները, բայց գումարայինով գրեթե հավասար են»,- ասաց Գրիշա Հովսեփյանը։

Պարենային օգնության այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև արտակարգ դրության ավարտը։ Մեր զրուցակիցը նշում է՝ ճանապարհի կեսից ծրագիրը չի դադարեցվի, մինչև վերջ կօգնեն ու կաջակցեն խոցելի ընտանիքներին։

Ի դեպ՝ ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են գրանցվել օնլայն՝ shtapognutyun.am կայքում։ Անապահով ընտանիքներին օգնել ցանկացողներն էլ կարող են donate4gyumri.am կայքում առկա հաշվեհամարներին փոխանցումներ կատարել կամ պարենային օգնություն թողնել Գյումրիի մեծ խանութներում ու սուպերմարկետներում տեղադրված հատուկ զամբյուղներում ու սայլակներում։

Էմմա Չոբանյան