«Արարատ»-ը հերքում է մարզչի հեռանալու մասին լուրերը
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հերքում է մարզչի հեռանալու մասին լուրերը:
Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»:
Հիշեցնենք, որ Իգոր Կոլիվանովը «Արարատ»ի մարզչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարի 6-ին: Մարզչական կարիերայի ընթացքում Կոլիվանովն աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։