Լուրջ տարաձայնությունները երկար ժամանակ է՝ կան. «Յուքոմի» նախկին տնօրենը մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

«Յուքոմի» նախկին տնօրեն Հայկ Եսայանն ուղերձ է հղել աշխատակիցներին՝ պարզաբանելով ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ Եսայանի՝ ընկերությունում լուրջ տարաձայնությունները երկար ժամանակ է՝ կան։

«Բավականին լուրջ տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության տեսլականի շուրջ, և շուրջ մեկ տարի է՝ փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և այդ ուղով տանել։ Ցավոք, դա լավ չի ստացվել, որովհետև ունենք մոտեցումների տարբերություն, և դա բերեց այն խնդրին, որ ունենք հիմա, և ես դիմեցի հրաժարականի դիմումով։ Մինչև այդ ընկերությունը զարգացում է ունեցել հենց իմ ու Ալիկի տեսլականով։ Մոտ մեկ ամիս առաջ բաժնետերերին դիմեցինք իրենց բաժնեմասը վաճառելու ընկերությանը, և ստացանք դրական պատասխան,և դա շատ լավ էր, սակայն ֆինանսների ներգրավվածության հարցը լուծելուց հետո մենք ստացանք բացասական պատասխան, որը ինձ համար շատ վիրավորական էր։ Այսինքն, եթե պատրաստ են վաճառել, ասում են՝ այո, գիտակցելով, որ դու ֆինանսի խնդիր կունենաս, չես կարող բաժնեմասերը ձեռք բերել, և հետո ֆինանսի հարցը լուծվում է, և ասում են ոչ»,- մասնավորապես նշել է ընկերության համասեփականատերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ և բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։ Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ ևս ազատման դիմումներ են գրել, այդ թվում՝ ոչ միայն գլխավոր, այլ նաև առանձին ոլորտների տնօրեններ, վարչության և բաժնի պետեր:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ընկերությունը նոր տնօրեն ունի, որի անունը, սակայն, մինչ այժմ հայտնի չէ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Յուքոմ»-ի բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ, ներկայում կալանավորված Գագիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, նրանց ազգական Սուրեն Խաչատրյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ը, Կարապետյանի քրոջ ամուսինը՝ Սուրիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները։