«Դիալիզով հիվանդ երեխես աչքիս դեմը մեռնում ա, տաքսու փող չունեմ հիվանդանոց հասցնեմ»․ տարեց կինը օգնություն է խնդրում

Լուրեր

06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
Բոլորը

Factor.am-ի խմբագրությանն է դիմել 67-ամյա Աթոյան Մարիամը, նա խնդրում է, որպեսզի իրենց երկանդամ ընտանիքին որևէ կերպ աջակցեն․ «Երեխես 36 տարեկան ա, պոչկաների խնդիր ունի, դիալիզի ա գնում Հանրապետական հիվանդանոց, երրորդ հարկ: Առաջ մի կերպ գոնե տրանսպորտով կարողանում էր հասնել, ժամանակին դեղերն ու բուժումը ստանալ, հիմա այս մեկ ամսվա ընթացքում տաքսիներից ենք օգտվել, սրանից-նրանից պարտքով փող խնդրել, բայց էլ չենք կարողանում։ Էսօր լսեցի, որ մի ամիս էլ տրանսպորտ չի լինելու, բա մենք ո՞նց ենք անելու։ Եթե էլի չգնա՝ ազոտը կլցվի, երեխես գիշերը խեղդվում էր, ինչքան կարող եմ հարևաններից պարտք անել, մեզ մահվան են դատապարտել հա՞»,- հուզված ասում էր կինը։

Կինը պատմեց, որ դստեր հետ ապրում են Արցախի փողոցներից մեկում, ասաց տան եկամուտը իր ու դստեր ստացած թոշակն է, որը միասին կազմում է մոտ 65 000:

«Ուտելիքի հարցը կարողանում ենք լուծել, բայց երեխայիս գնալ-գալու հարցը չգիտեմ ոնց է լինելու, եթե մի ամիս էլ են երկարացնելու, երեխես ո՞նց է անելու, երեխես աչքիս դեմը խեղդվում է, ազոտը բարձրանում է, չգիտենք ո՞նց անենք, ես էլ առողջական խնդիրներ ունեմ, ինքն էլ էդ վիճակում, այլևս չենք կարողանում ապրել»,- նշեց նա։

Նա նաև ասաց, որ 2000 թվականից իրենք ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց բնակարանը, հիմա վարձով են ապրում, բարեկամներ էլ չունեն, որպեսզի օգնության դիմեն։

Մենք զանգահարեցինք նաև հիվանդանոց, զրուցեցինք Հանրապետական հիվանդանոցի դիալիզի բաժանմունքի ավագ քույր՝ Սուսաննա Սամսոնյանի հետ։ Նա ասաց, որ իրենք նման խնդրով մոտ 80 հիվանդ ունեն, որոնք օր ու մեջ պետք է բժշկի գնան դիալիզի, նրանց թվում է նաև Գոհար Պետրոսյանը․ «Եթե մեկ օր անգամ չգան, դա կնշանակի մահկանացուն կնքել։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում միզել, մենք օր ու մեջ իրենց արյունը չորս ժամով դիալիզ ենք անում, ավելացված հեղուկներն ու թույները մաքրում ենք։ Դրա համար դիալիզի չգալը նույնն է, թե մահկանացուդ կնքես»։

Խնդրի մասին տեղեկացրինք նաև վարչապետի խոսնակին։ Նա ասաց, որ կծանոթանան խնդրին և հնարավորության դեպքում կփորձեն աջակցության ուղիներ գտնել։

Լիլիթ Շաբոյան