Արդեն երկու օր է` գործազուրկները ստանում են իրենց գումարները, վաղվանից նաև հղիները կստանան. Բաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Հակաճգնաժամային միջոցների շրջանակում 3750 հղի կանայք վաղը կկարողանան ստանալ իրենց աջակցությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պարզաբանելով, որ դա վերաբերում է 7-րդ փաթեթի շահառուներին:

Նա հավելեց, որ մնացած հղիների պարագայում աշխատանքներ են տարվում:

Բաթոյանը նշեց, որ 4-րդ և 6-րդ փաթեթներն արդեն գործում են, և շահառուները կարող են ստանալ իրենց օգնությունը:

«Դա, մասնավորապես, վերաբերում է ընտանիքներին, որտեղ կան մինչև 14 տարեկան երեխաներ, ում ծնողներն աշխատանքից ազատվել են մարտի 13-20-ը, ինչպես նաև նրանց, ովքեր ազատվել են նույն շրջանում և երեխաներ չունեն: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Կառավարության կայքում կամ զանգելով թեժ գիծ»,- նշեց Բաթոյանը:

Նախարարը հավելեց, որ եթե վերոնշյալ փաթեթներով պետք չէ շահառուների հայտի ներկայացում, ապա 8-րդ և 9-րդ փաթեթներով այն պարտադիր է:

Մանրամասները՝ տեսանյութում։