3D պրինտերով տպված շնչառական սարքերը չեն լուծում իրենց առջև դրված խնդիրները․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Համացանցում տեղեկություններ են հրապարակվում թոքերի արհեստական շնչառության սարքերի առաջարկների վերաբերյալ, սակայն պետք է հարցին լուրջ մոտենալ, քանի որ ֆունկցիոնալ սարքերի ստեղծումը բարդ պրոցես է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Որոշները, իհարկե, լուրջ սարքեր են, բայց որոշներն էլ 3D պրինտերով տպված սարքեր են, որոնք, ըստ էության, ամբողջապես չեն կատարում իրենց առջև դրված խնդիրները։ Սարքերը իրականում պետք է ունենան արձագանքման և չափման համակարգեր, որպեսզի չվատթարացնեն և նույնիսկ կյանքին վտանգ չսպառնան։ Այստեղ միայն պոմպի դեր չի կատարում, միայն օդ չի մղում և արտամղում, այդ սարքը ամբողջությամբ փոխարինում է շնչառական համակարգին, և պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի կամ որևէ ինդիկատոր միանա, բժիշկներինն տեղեկացնի այս կամ այն իրավիճակի մասին»,- նշեց նախարարը:

Նա հավելեց, որ այդպիսի սարքերի նախագծումը բավականին բարդ պորցես է, մեկ շաբաթում կամ մեկ ամսում լուծվող հարց չէ. «Նույնիսկ ոչ փորձարկված, ոչ սերտիֆիկացված, բայց աշխատող ֆունկցիոնալ սարք ունենալու համար բավականին աշխատանք պետք է տարվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: