Եթե այս անգամ էլ պարոն վարչապետն իր խոսքերից հետ կանգնի, այս անգամ էլ հայցը հետ կվերցնենք․ Հայկ Ալումյան

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատական հայց ներկայացրել ըննդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատական հայցը պաշտպանական կողմը ետ էր վերցրել։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:

Մինչդեռ դատարանում Փաշինյանի ներկայացուցիչն ասաց, որ այս խոսքերը Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված չեն եղել։

Օրերս Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի երկրորդ գործն է մուտքագրվել դատարան։

«Եթե այս անգամ էլ պարոն վարչապետն իր խոսքերից ետ կանգնի, այս անգամ էլ հայցը հետ կվերցնենք, հնարավոր է նաև որ այս անգամ մինչև վերջ կգնանք»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Ալումյանը նշեց, թե այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որ խոսքերն են իրենք զրպարտություն համարում: «Ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան այս անգամ եվրոպացիների փեշերի տակ չեք թաքնվելու, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք»,- մեջբերեց Ալումյանը։

Լիլիթ Շաբոյան