Փոփոխություն ենք առաջարկել օրենքում, որպեսզի չվճարված վարկային և այլ պարտավարությունները որևէ հետևանք չառաջացնեն. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ բախվել են իրենց պարտավորությունների չկատարման խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սկսած կոմունալ վճարումներից՝ մինչև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ ունեցած պարտավորություններ։ Այս առումով ՀՀ օրենսդրությունը ոչ միանշանակ է, և պարզ չէ՝ արտակարգ դրությունն անհաղթահարելի ո՞ւժ է, թե՞ ոչ։ Պարզ չէ նաև, այս արտակարգ դրության ընթացքում վարկային պարտավորությունները չկատարելն ընկալելի՞ է մյուս կողմի համար։ Պարզ չէ՝ երկու կողմերը պե՞տք է հասկանան, որ սա անհաղթահարելի ուժի դրություն է, և չպե՞տք է վեճ առաջանա կողմերի միջև»,- ասաց նա։

Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրանով նախատեսվում է, որ այն բոլոր պարտավորությունները, որոնք չեն կատարվել արտակարգ դրության օրերին, և որոնք խնդիրներ են առաջացնում, համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և չառաջացնեն որևէ այլ պարտավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում: