Իմ որոշմամբ՝ պաշտոնյաները մարտին պարգևավճար չեն ստանա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Իմ որոշմամբ՝ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, և այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ չե՞ն ուզում, արդյոք, պակասեցնել անիմաստ պարգևավճարները և դրանք փոխանցել, օրինակ, թոշակառուներին:

Վարչապետը, միաժամանակ, հավելեց, որ պարգևավճարների հարցը շատ է շահարկվում:

«Բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարի նպատակով տարեկան 1 մլրդ դրամ գումար է օգտագործվում։ Եթե ձեր առաջարկը իրականություն դարձնենք, այսինքն՝ եթե բաժանենք այդ գումարը 503 հազար թոշակառուների թվի վրա, ստացվում է, որ տարեկան ամեն թոշակառուի կհասնի 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամով։ Եթե սա շատ կարևոր բան եք համարում, մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականից ձեր ակնկալիքից 24 անգամ ավելացրել ենք թոշակները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: