Ոչ բոլոր ՓՄՁ-ները կարող են օգտվել աջակցությունից, որոշ խնդիրներ պետք է հաշվի առնել. Գագիկ Մակարյան

Լուրեր

23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
Բոլորը

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում շատերին հուզող խնդիրներից է տնտեսությանը, փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանը հնարավոր վնասներից զերծ պահելու հարցը, ինչի ուղղությամբ Կառավարությունը մի շարք ծրագրեր է նախաձեռնել։ Այնուամենայնիվ, շատերի համար պարզ է, որ այս իրավիճակից առանց տնտեսական վնասների հազիվ թե կարողանանք դուրս գալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Գործարարների, ՓՄՁ-ների խնդիրների և վերջիններիս վիճակը մեղմելուն ուղղված՝ Կառավարության ծրագրերի շուրջ Factor.am-ը զրուցել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

– Որքանո՞վ են արդյունավետ Կառավարության առաջարկած ծրագրերը, հնարավո՞ր է խուսափել լուրջ կորուստներից։

– Կառավարության առաջարկած 3-րդ ծրագիրը վերաբերում է փոքր և միջին բիզնեսին։ Սակայն, մեր հաշվարկներով, ոչ բոլոր ընկերությունները կարող են օգտվել այս առաջարկներից, որովհետև փաստաթղթերի հավաքման, բիզնես պլան մշակելու տեսանկյունից կարող են խնդիրներ առաջանալ։ Պետք է փող ունենան դրա համար, ճիշտ հաշվարկներ կատարեն, մյուս կողմից էլ՝ ասում են՝ լավ հարկային և վարկային պատմություն պետք է ունենալ, և ոչ բոլորն են դրան համապատասխանում։ Կարող է նաև լավ վարկային և հարկային պատմություն ունի, բայց մի քանի օրից այդ պատմությունը վատանա, որովհետև կարող է՝ իր մոտ այս ընթացքում կուտակվեն պարտավորություններ, չհասցնի այս օրերին դրանք կատարել։ Այստեղ խնդիրներ կան, որոնք պիտի հաշվի առնել։

Մեր նախնական հաշվարկով՝ ՓՄՁ-ներից մի 3 կամ 4 հազար ընկերություն կկարողանա դիմել: Լավ է, որ ներդրումների աջակցման կազմակերպությունը օգնի այդ փաթեթները տանել առաջ, բայց նաև առաջին միջոցառման համար էլ, պետք է հաշվի առնել, որ բանկերը նույնպես ունեն խնդիրներ։ Պետք է հասկանալ՝ բանկերի թողունակությունը որքան կլինի ամսական կտրվածքով, կարող է՝ 4-5 բանկ կարողանա, օրինակ՝ ամսական միջինը 200 կազմակերպություն սպասարկեն։ Այսինքն՝ մի 1.000 կազմակերպության 4-5 բանկ կարող է սպասարկել, բայց մնացած բանկերն ավելի փոքր թվով կարող են սպասարկել՝ միջինը 50 կամ մի քիչ ավելի։ Ստացվում է՝ ամսվա կտրվածքով շուրջ  շուրջ 20 բանկեր կկարողանան սպասարկել 2.000 տնտեսվարողների: Քանի որ մենք ունենք 80 հազարի հասնող անհատ ձեռնարկատերեր, ՓՄՁ-ներ, միջինը կարող ենք սպասարկել մի քանի հազար ընկերության, մյուսներն այդ օգնությունը չեն ստանա։ Որը չի կարողանա ստանալ, պետք է ինչ-որ ներքին ռեսուրս զարգացնի, որը շատերը չունեն: Արդյունքում կա՛մ դադարեցնելու են գործունեությունը, կա՛մ աշխատողներին սկսելու են ուղարկել հարկադիր արձակուրդի, կա՛մ կես դրույք տեղափոխեն, կա՛մ, գուցե, մի մասին չվճարվող արձակուրդի: Դրա համար այսօր կարևոր է նաև հետկորոնավիրուսային ժամանակաշրջանի մասին մտածել։

– Հետկորոնավիրուսային շրջանն ինչպիսի՞ն կլինի տնտեսվարողների համար, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել։

– Բարեփոխումների համար ես Կառավարությանն ուղարկել եմ 14 կետից բաղկացած առաջակներ, որոնցից 6-ը վերաբերում են 6 կարևոր օրենքների օրենսդրական բարեփոխումներին։ Հիմիկվանից պետք է նախապատրաստել և սկսել մի քանի օրենքների փոփոխություն, որոնք կխթանեն գործարար միջավայրը։ Ենթադրենք՝ եթե հունիս-հուլիս ամիսներից փորձենք վերադառնալ բնականոն կյանքի, գործարար միջավայրը լինի ավելի գրավիչ, ավելի հեշտացված, պարզեցված լինի, ոչ թե այսօրվա օրենքների խնդիրներին հանդիպեն։ Սա վերաբերում է թեկուզ ժամանակավորապես այնպիսի փոփոխությունների, որոնք թույլ կտան տնտեսվարողներին հեշտ վերակենդանացնել իրենց բիզնեսը։ Այստեղ կարևոր օրենքների թվում են սնանկության մասին օրենքը, լեզուների մասին օրենքը, աշխատանքի մասին օրենքը, հարկային օրենսգիրքը, ազատ տնտեսական մրցակցության մասին օրենքը, և երկու կարևոր ռազմավարություն, որոնք վերաբերում են փոքր և միջին բիզնեսի ու արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությանը։ Այդ ռազմավարությունները ես առաջարկել եմ արագ վերանայել, ընդունել, որպեսզի հուլիսի 1-ից որոշակի գործիքակազմ աշխատի։ Գնումների մասին օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն, որ պարզեցված փաստաթղթերի մոդելով գնումներին մասնակցելու հնարավորություն ունենան ոչ միայն մինչև 10 մլն դրամի չափով, այլ այդ թիվը բարձրացնեն մինչև, օրինակ, 100 մլն դրամ։ Պետք է գնումների միջոցով կարողանանք ձեռնարկատիրությունը խթանել, որովհետև եթե պետությունը լինի պատվիրատուն գնումների միջոցով, ապա ընկերությունները կունենան պատվերներ, պայմանագրեր։ Գնումների մյուս մասն էլ հարկավոր է կատարել ու զարգացնել թվային տնտեսությունները, որպեսզի հեռավար ուսուցումը, փաստաթղթավորումը, դիմումները ձևակերպումներ կատարվեն։ Դրա համար հարկավոր է համակարգչային և այլ տեխնիկայի գնում, ինչը թույլ կտա այդ պրոցեսները լավացնել, օգտագործել հետագայում կամ որպես կանխարգելիչ միջոց կիրառել։ Եթե, օրինակ, կորոնավիրուսը շարունակվելու է աշխարհում, մենք երաշխիք չունենք, որ եթե վաղը թույլ տանք ուսուցումը նորից սկսել սովորական ճանապարհով, նոր վարակի տարածում չենք առաջացնի, հետևաբար՝ հեռավար ուսուցումը պետք է կարողանալ շարունակել, օրինակ՝ մինչև տարվա վերջ։ Մենք պետք է իմանանք, որ մինչև տարվա վերջ կորոնավիրուսի ազդեցությունը, դրա պրոցեսները կշարունակվեն՝ մինչև պետությունները կարողանան դրա կանխարգելիչ միջոցները ուժեղացնել, որոշակի առողջապահական խնդիրներ կարգավորել, բուժման միջոցներ գտնել։

– Կարծում եք՝ Կառավարության ֆինանսական միջոցները կբավարարե՞ն այս իրավիճակի հաղթահարման համար։ Արտաքին միջոցների ներգրավման կարիք տեսնո՞ւմ եք։

– Հիմա դեռ չեմ տեսնում մեծ միջոցներ ներգրավելու կարիք։ Կառավարությունը բավականին տոկուն ձևով կարողանում է արձագանքել։ Բայց Կառավարությունը եղած ռեսուրսները օգտագործելու մասով պետք է մի քիչ այլ քայլեր կատարի։ Օրինակ՝ շտաբի նման բան ստեղծել, հրավիրել հայտնի փորձագետների, տնտեսագետների, բիզնեսի շահերը պաշտպանող կազմակերպություններ և մտածել ծրագրերի ու հետագա քայլերի մասին, որոնք հետկորոնավիրուսային կամ թեկուզ այս ժամանակահատվածում պետք է կատարվեն։ Կորոնավիրուսն ինքն իրեն չի անցնի՝ պետությունը ինչքան էլ կանխարգելիչ միջոցառումներ անցկացնի, որոնցից մեկը տեսնում ենք, ինքնամեկուսացումն է, մարդիկ չեն աշխատում: Եթե երկար ժամանակ տևի սա, կբերի դեգրադացիայի, բիզնեսը կդեգրադանա, շատ բան կկորցնի, աշխատողները հետ կվարժվեն աշխատանքից, ֆիզիկապես դժվար կլինի տնտեսությունը պահել, այդ վտանգը կա։ Հայաստանը շատ ռեսուրսներ չունի, հիմիկվանից պետք է մտածել, թե նույնիսկ այս արտակարգ իրավիճակում ինչը սկսեն աշխատացնել։ Օրինակ, կարող է՝ թվայնացման նոր բազաներ պետք է ստեղծել, ծրագրեր, կամ ինչ-որ արտադրություններ հնարավոր լինի կազմակերպել պաշտպանական գործոնի շրջանակում։

– Տեսնում ենք ռուբլու արժեզրկումը, դա ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ գտնվում ենք մեկ տնտեսական միասնական գոտում։

– Ռուսաստանը մեզ համար կարևոր պետություն է, արտաքին առևտրի մեջ համարյա առաջին տեղում է: Երկու խնդիր կա. մեկը՝ կորոնավիրուսի հետ կապված, ֆիրմաները, որոնք Հայաստանից ապրանք էին մատակարարում, չկարողանան դա անել, որովհետև իրենք էլ սահմանափակումների մեջ են, կամ էլ չեն առնում, որովհետև շուկայում պահանջարկ չկա։ Երկրորդ՝ ռուբլին ինֆլյացիայի է ենթարկվում, որը այլ պատճառով է տեղի ունեցել։ Այսօր մեր տնտեսվարող սուբյեկտները, ովքեր պահածոներ են արտահանում, կոնյակ, գինի և այլն, մինչև 30-40 տոկոս կորուստ են ունենում։ Բիզնեսն ինչքան էլ շահութաբեր լինի, քանի որ թվերը փոքր են՝ 5 տոկոս, 8 տոկոս, այդ թվերին չի հասնում, ստացվում է, որ կրկնակի ավելի անգամ կորցնում են, իրենք արդեն կորուստով են աշխատում, ուղղակի պայմանագրերը չկորցնելու համար շարունակում են մատակարարել։ Եթե սա երկար տևի, ինչպես եղավ 2014 թվականին, մինչև 2018 թվի մայիսը գրեթե սառած վիճակ էր, շատ մատակարարներ ուղղակի չէին առաքում, որովհետև իրենք շատ տուժել էին։ Կորոնավիրուսի պատճառով Կառավարությունն ինչ-որ բաներ սահմանել է, իհարկե, բայց որոշ դեպքերում կարող է և առանձին պետք է մտածել այդ հատվածի համար աջակցություն։ Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր բյուջեն նույնպես սահմանափակ է, և այնպես չէ, որ մենք անընդհատ այդ գումարը կարող ենք տալ, մանավանդ՝ այս տարի հարկերը կարող են ահագին նվազել, որովհետև մարդիկ գործունեություն չեն ծավալում, հարկեր քիչ կառաջանան, բյուջե քիչ գումարներ կմտնի։ Պետությունը որոշակի միջոցներ պետք է պահի, բայց կա Համաշխարհային բանկ, կան այլ կազմակերպություններ, որ իրար օգնում են, Հայաստանն էլ կարող է դիմել։ Հայաստանը կարող է սփյուռքի պոտենցյալը փորձի օգտագործել, մեծահարուստների օգնությունը։ Կառավարությունն էլ պետք է աշխատանք տա։ Սփյուռքը, մանավանդ այն երկրներում, որոնք տնտեսապես ավելի ուժեղ են, այնտեղի քաղաքացին էլ է ավելի ուժեղ։

Անժելա Պողոսյան