Զանգերը վերահսկող օրենքի ընդունումից առաջ պարետ Տիգրան Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Աշխարհում տարածված կորոնավիրուսի պանդեմիային դիմակայելու համար պաշտոնական Երևանը քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենսդրական փաթեթ ընդունեց: Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:

Հայաստանում, սակայն, քաղաքացիների կողմից  միանշանակ չընդունվեց, որ իրենց հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկությունները տնօրինելու է նաև երրորդ անձը՝ պետությունը:

«Արդյոք մենք, մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը, որ օր առաջ տեղեկացված լինեն, որ իրենք ունեցել են շփում վարակակիր քաղաքացու հետ»,- ասաց Ավինյանը:

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև վստահեցրեց, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու:  Պարետի այս հավաստիացմանը կասկածանքով վերաբերվողները շտապեցին  այլ ելքեր փնտրել: Հնարամիտները հորդորեցին օգտվել ամերիկյան «Սիգնալ» հավելվածից: Այս ծրագիրը խոսակցությունը երրորդ անձի չի փոխանցում, եթե անգամ որևէ երկրից պաշտոնական գրություն է ուղարկվում: Ի դեպ, նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Սիգնալ» հավելվածի օգտատերերը արձանագրեցին, որ բաժանորդների թիվն օր օրի ավելանում է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ աղմկահարույց օրենքի ընդունումից հետո «Սիգնալ»-ից են սկսել օգտվել նաև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, որոնք անմիջական կապ են ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծի հետ:

«Վանեցյանի գաղտնալսումը եղավ, իսկ հաջորդ օրը «Սիգնալ» մուտք եղավ: Արդեն իսկ շատ մարդիկ ներբեռնել էին ծրագիրը նախորդ իրադարձություններից հետո: Այս անգամ էլ ասեմ, որ բավականին մեծ ներհոսք եղավ ու կարող եմ ասել, որ զավեշտալի բան էլ կա, երբ տեսնում ես, որ մարդիկ, որոնք կապ ունեին այդ օրենքի հետ, հապճեպ «Սիգնալ» են քաշում»,- ասաց նա:

Փորձագետը կարծում է, որ քաղաքացիները կշարունակեն օգտվել դասական բջջային կապերից: Թեև այս պահին վիճակագրություն էլ չկա, թե հայաստանցիների քանի տոկոսն է օգտվում «Սիգնալ» հավելվածից:

Factor TV -ն պարզեց, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, հավելվածից սկսել է օգտվել նաև ինքը՝  արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Վերջին օրերին էլ ընդդիմադիրներն են ակտիվորեն գրանցվում այս համակարգում: Իշխանական շրջանակներից Factor TV-ին փոխանցեցին, որ հավելվածում գրանցվել շատերն են ցանկանում, բայց առայժմ ձեռնպահ են մնում՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք փոխարենն ընտրել են «Տելեգրամը», որի շուրջ  նման քննարկումներ դեռ  չկան:

Ի  դեպ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից «Սիգնալ» հավելվածից օգտվելու փաստը չէր վրիպել նաև ընդդիմադիր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի աչքից: Այս մասին նա ասել էր ԱԺ-ում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Factor TV-ին հետաքրքրվեց, եթե օրենքն անվտանգ է՝ ինչու են հենց նախագծի հետ փոխկապակցված անձիք այս շրջանում գրանցվում «Սիգնալ» հավելվածում: «Սկսում են հասկանալ, թե որքան լուրջ է վերահսկողությունը դառնում, որովհետև այդ օրենքը ենթադրում է բոլորի վերահսկողությունը, ինչը լրջացնում է հավաքագրվող տվյալները  և չկա հանրային վերահսկողություն հավաքագրման և կիրառման հետ կապված»,- նշեց նա:

«Սիգնալ» հավելվածն անվտանգ է, բայց փորձագետն ասում է, որ հույսը միայն ծրագրի հնարավորությունների վրա դնել պետք չէ: Եթե, օրինակ, հեռախոսում այլ հավելվածներ վիրուսակիր լինեն, ապա այն ինչ-որ առումով կխափանի «Սիգնալի» բնականոն աշխատանքը:  Մասնագետը խորհուրդ է տալիս առավել հաճախակի թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան