Արքայազն Չարլզն ինքնամեկուսացումից դուրս է եկել․ The Independent

Լուրեր

17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
Բոլորը

Ուելսի արքայազն Չարլզն ինքնամեկուսացումից դուրս է եկել։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Չարլզի 72-ամյա կինը, որը նույնպես թեստավորում էր անցել ու դրական արդյունք գրանցել, մինչև շաբաթվա վերջ ինքնամեկուսացված կմնա։

Արքայազն Չարլզի առողջական վիճակը լավ է, և նա հետևում է կառավարության սահմանափակումներին․ հայտնում է The Independentը՝ հղում տալով Բուքինգհեմյան պալատի պաշտոնյաներից մեկին։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին հայտնի էր դարձել, որ Ուելսի արքայազնը կնոջ հետ մեկ շաբաթով ինքնամեկուսացել է Շոտլանդիայում՝ այն բանից հետո, երբ նրա մոտ թեթև նախանշաններ են հայտ եկել, իսկ կորոնավիրուսի թեստի արդյունքը՝ դրական եղել։

Հավելենք, որ պաշտոնական տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 19․772 է, իսկ մահվան ելքերինը՝ 1231։

Աղբյուրը տեղեկացնում է, որ բրիտանական կառավարության ցուցումով՝ նախանշաններ ունեցող անձինք պետք է ինքնամեկուսացվեն մեկ շաբաթով, իսկ նրանց հետ նույն տանը բնակվողները՝ երկու շաբաթով։

Նելլի Մելքոնյան