«Ուզած, թե չուզած` պետք է վճարեն, չեն կարող չվճարել». «Վարկս Էյ ԷՄ»-ի պաշտոնյան՝ մայր գումարի, տոկոսների եւ տույժերի մասին

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

«Վարկս Էյ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդները պետք է վճարեն ստացած վարկերի համար՝ անկախ այն հանգամանքից, որ ընկերությունը լիցենզիայից զրկվել է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Վարկս Էյ ԷՄ»-ի մարկետինգի և PR բաժին ղեկավար Իրինա Ֆլջյանը: Մեր ճշտող հարցին, եթե այս ընթացքում հաճախորդները վճարելու ցանկություն ունեն, ինչ պետք է անեն, մարկետինգի և PR բաժին ղեկավարը պարզաբանեց. «Գալ մասնաճյուղ եւ վճարել կամ օգտվել տերմինալներից»:

Նշենք, որ երբ հայտնի դարձավ ընկերության՝ լիցենզիայից զրկվելու փաստը, «Վարկս Էյ ԷՄ»-ի հաճախարդների շրջանում կարծիքներ ձեւավորվեցին, որ ազատվում են վարկի մայր գումարը, տոկոսագումարը եւ տույժ-տուգանքները վճարելու պարտավորությունից: Սակայն վարկային կազմակերպությունից Factor.am-ին փոխանցեցին, որ նման տարբերակը բացառվում է: «Ուզած, թե չուզած՝ պետք է վճարեն, չեն կարող չվճարել: Մի քանի օրից մենք հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք, շատ հարցերի պատասխան կստանաք»,- ասաց Իրինա Ֆլջյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ երեկ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար։ ԿԲ-ի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսներին ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ը խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի խախտմանը։

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով: Նշենք, որ լուծարային հանձնաժողովը ստեղծվելու է երեք օրվա ընթացքում: «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն՝ լուծարային հանձնաժողովը իրականացնում է անհրաժեշտ գործողություններ վարկառուներին հայտնաբերելու եւ ընկերության կողմից վարկերը հավաքագրելու համար: «Ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում:

Նարեկ Կիրակոսյան